25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ. Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ եւ օրինաչափ բնույթ կրել

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ եւ օրինաչափ բնույթ կրել: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Լուիզիանա նահանգի Սենատի նախօրեին կայացրած որոշումը:

Նրա խոսքով, նման բանաձեւերն ընդամենն առաջին, բայց ոչ պակաս կարեւոր քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: ՙՆման որոշումների հաճախացման միտումները վկայում են այն մասին, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը սարերի հետեւում չէ, եւ որ աշխարհն ավելի դյուրըմբռնող է դարձել ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ՚,- ընդգծել է Շարմազանովը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաեւ հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նման բանաձեւերի ընդունումն ավելի հաճախակի բնույթ կկրի:

Նախօրեին ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը հանդես է եկել բանաձեւով, որում, մասնավորապես, ասվում է. “Սենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման եւ միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին եւ բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց”:

Լուիզիանայի Սենատը նաեւ ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության եւ միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Ռոդ Այլենդ եւ Մասաչուսեթս նահանգները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ