17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պահանջում են նախագահից ասել՝ սիրուն չի /ֆոտո, վիդեո/

«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարապում բազմաթիվ քաղաքացիների հետ շարունակեց պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ: Ելույթ ունեցան նախաձեռնության անդամները: Նրանք նշեցին, որ ՀԾԿՀ-ի երեկ ընդունած որոշումը՝ էլեկտրաէներգիան թանկացնել 6.93 դրամով, անօրինական է, և ՀՀ քաղաքցիները չպիտի իրենց սեփական գրպանից վճարեն թալանի, ՀԷՑ-ի շռայլությունների համար:  Նրանք դիմեցին նախագահ Սերժ Սարգսյանին և նրան կոչ արեցին այս հարցում […]

Ընդդիմությունը չի կատարում իր պարտականությունները /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը վստահ է՝ ընդդիմությունն արդեն իր ներսում է «պատերազմ» սկսել, քանի որ չի կարողանում լավագույնս կատարել իր պարտականությունները: «Որ մեր այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած, իր հիմնական պարտականությունները լավ չի կատարում, դա փաստ է, և դա վատ է, քանի որ մեզ, որպես ժողովրդավարական հասարակություն, ուժեղ ընդդիմություն պետք է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Թափանցիկ զուգարանները զվարճացնում են անցորդներին /ֆոտո/

Նյու-Յորքի  Standard հյուրանոցներից մեկի կողքով անցնելիս մարդիկ հետաքրքիր տեսարանի են ականատես լինում: Որպեսզի շինությունն օրիգինալ լինի, հյուրանոցի ղեկավարությունը օրիգինալ հնարք է մտածել` զուգարանի պատերը այստեղ թափանցիկ են: Զուգարան մտնողները կարող են զուգահեռ հիանալ 18-րդ հարկի բարձրությունից բացվող հիանալի տեսարանով: Սակայն միեւնույն ժամանակ անցորդները կարող են “հիանալ” զուգարան մտնողներով եւ տեսնել, թե ինչ են նրանք այնտեղ […]

Մարատը հարվածել է, ցանկացել գողանալ

Հունիսի 10-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Ամիրյան փողոցում բնակվող, 1974 թ. ծնված Էդմոն Խ.-ին ոմն Մարատ ծեծի է ենթարկել:Մեկնած օպերատիվ խմբին Էդմոն Խ.-ն հայտնել էր, որ պարտքի գումարի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ Մարատը հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածքներ: Էդմոն Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:Ձեռնարկած միջոցառումների […]

Ես գիտեմ` ով է ինձ սպանել.. 3-ամյա երեխան գտել է իր մարդասպանին /ֆոտո/

Այս 3-ամյա երեխան ծնվել եւ մեծացել է Սիրիայի եւ Իսրայելի արանքում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքում: 3 տարեկանում փոքրիկը հիանալի դատողություն ունի, մաքուր խոսում է եւ ներկայացնում իր մտքերը, սակայն երբեմն նա ասում էր բաներ, որոնք շոկի էին ենթարկում երեխայի հարազատներին: Ofigenno.cc-ն ներկայացրել է փոքրիկի զարմանահրաշ ու անհավատալի պատմությունը: Տղան հաճախ սարսափելի երազներ էր տեսնում, որտեղ վեճ […]

Ինչու են «պատերազմն» արդեն սկսել /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ազգային ժողովում ընդդիմության՝ միմյանց ուղղված քննադատությունները, փոխադարձ սպառնալիքները վկայում են այն մասին, որ նախընտրական շրջանը մոտենում է: «Կրքերն արդեն իրենց զգացնել են տալիս, ելույթներում պոպուլիզմն ու դեմագոգիան արդեն սկսում է գերակայել, և բոլորը մտածում են ապագա իշխանության մեջ տեղ ունենալու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Նախարարը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհայինբանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայիուղեկցությամբ այցելեց Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։ Արմեն Մուրադյանը   մանրամասն ծանոթացավ  շինարարության ընթացքին, զրուցեց կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրին, որ բոլոր աշխատանքները կիրականացվեննախանշված ժամկետներում։Նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ։ Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը […]

Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով

Հիսուս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ՝ Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով: Տե՛ր, գործածիր մեզ: Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով, միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա Քո՛ փառքի համար: Ամեն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված