08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհայինբանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայիուղեկցությամբ այցելեց Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։

Արմեն Մուրադյանը   մանրամասն ծանոթացավ  շինարարության ընթացքին, զրուցեց կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրին, որ բոլոր աշխատանքները կիրականացվեննախանշված ժամկետներում։Նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ։

Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը բժշկական նոր կենտրոնը կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

Արդյունքում Վանաձորում կունենանքբազմապրոֆիլարդիականբժշկական կենտրոն` ախտորոշիչ լայնհնարավորություններով, ժամանակակից  վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվեցին բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։

«Մեծ սպասելիքներ ունենք Վանաձորի հիանալի նոր կենտրոնից»,-ասաց Արմեն Մուրադյանը` շինարարներին հորդորելով շարունակել աշխատել նույն պատվախնդրությամբ։  

Լոռու մարզի և հատկապես Վանաձորի բնակչությունը  երկրորդային և երրորդային  բժշկական ծառայություններ կստանա տեղում:

Հիշեցնենք, որ համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ