28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել

РИА Новости-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  Բանաձեւի նախագիծն ուժի կիրառում չի նախատեսում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խախտման դեպքում: Եթե խախտումներ լինեն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն դա լրացուցիչ կդիտարկի, իսկ արտաքին ռազմական միջամտության համար եւս մի բանաձեւ կպահանջվի:

Միացյալ նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մաքսային ոլորտում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ ՛՛Շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ՝ այս խնդիրները շտկելու ուղղությամբ՛՛,-նշեց նա։ Հարցին, թե ինչպես է գնահատում հիմնական բարեփոխման կետը, այսինքն՝ գիլյոտինային ծրագիրը, որով օրենսդրական դաշտն է ուսւոմանսիրվում ու ազատվում են բոլոր այն օրենքներից, […]

Խոր վշտով

ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց  շքանշանակիր, դերասան  Սոս Արտաշեսի Սարգսյանը: Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  պրոֆեսոր Արաքսի […]

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դա­տարանի վարույթում է Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի և Սամվել Մկրտումյանի գործով կա­յացված դատական ակտի վերանայման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Այս գործիմ անդրադարձել է “Ժամանակ” թերթը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել, որ ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Բաբայանը 2008թ. հուլի­սի 10-ից ընդգրկված է եղել մարտական հերթաաահությունում: հուլիսի 14-ից մինչեւ 16-ը նա պարբերաբար […]

Ազատամարտիկները դիմում են Եպիսոկոպոսաց ժողովին

Հավատավոր հայ  ժողովրդի հարգելի բարձրաստիճան հոգևոր հովիվներ`  Քրիստոնեության պատմական արևածագից մինչև օրս մեր ազգը եղել է Հիսուս Քրիստոսի լույսի աննահանջ ու անդավաճան հետևորդը: Պատմության քառուղիներում մենք ունեցել ենք փայլուն հաղթանակներ ու ազգային ողբերգություններ, փառավոր վերելքներ ու վշտալի անկումներ: Մեր ժողովրդին բաժին ընկած ծանրագույն փորձությունների պահին աշխարհի հարափոփոխ ու անբարո տերերին թվացել է, որ ուր որ […]

Կասկածվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ

՛՛ՀՀ դատական դեպարտամենտ՛՛ պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Henaran.am-ը օրերս անդրադարձել է այս գործի որոշ մանրամասներին: Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» […]

Խնդիրը ՊԵԿ-ն է

ԱՄՆ ՄԶԳ ՛՛Ի-Դի-Էմ-Սի՛՛ ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը կարծում է, որ հայկական բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի թափանցիկ, արդարացի և արդյունավետ մաքսային համակարգի զարգացումը: Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում: Այս ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև նպաստելը բիզնես միջավայրի բարձրացմանը: Նախքան ծրագրի մեկնարկը […]

Զորավարի զորավոր “պոզիվնոն” Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ պարզվում է` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին ինքնատիպ ազդականչեր է սիրում: “Սկզբում նրա “պոզիվնոն” եղել է Բերկուտ: Սա ամենամեծ արծիվն է. գիշատիչների ընտանիքի անդամը նախընտրում է ապրել առանձին` սարերում, կերակրվում է կրծողներով, հաճախ է հարձակվում ոչխարների վրա (ըստ “Վիքիպեդիայի”):Սակայն Գասպարյանի այսօրվա “պոզիվնոն” Նոյ է, որի տապանն իջավ Արարատի գագաթին` ջրհեղեղից հետո:Սրանից էր […]

Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։ Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։    Հայաստանի արտգործնախարարի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված