17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կմասնակցի արդյո՞ք Քոչարյանը.Ժամանակ

   Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ մեկ­նաբանել ՀԱԿ փոխնախագահ Լեվոն Զուրաբյանի երեկ հնչեցրած այն միտքը, թե Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը հավասա­րակշռված քաղաքականություն էին վա­րում, իսկ Սերժ Սարգսյանը՝ ոչ:Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը:

“Քոչարյանի օրոք թեեւ կատարվեցին քայլեր, որոնք Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստա­նից՝ ես նկատի ունեմ ստրատեգիական տնտեսական ռեսուրսների վաճառքը Ռու­սաստանին, նաեւ Ռուսաստանի թելադ­րանքով Իրանի գազամուղի սահմանա­փակումը, այնուամենայնիվ զուտ դիվա­նագիտական առումով հավասարակշռու­թյան կոնցեպցիան պահպանվեց, եւ Հայաստանը շարժվում էր այն ուղով, որը որդեգրել էր Տեր-Պետրոսյանը”, – ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, երեկ կազմակերպված քննարկման ժա­մանակ ասել է Լեւոն Զուրաբյանը: համակարծիք  եք Զուրաբյանի հետ, որ Քո­չարյանի եւ Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը նույն հարթության վրա են՝ հարցրեցինք երկրորդնախագահի խոս­նակին: “Ես չէի ուզենա մեկնաբանել Զուրաբյանի ասածները, ոչ էլ վերլուծություններ անել: Կարծում եմ, որ ճիշտ կլինի դիմեք քա­ղաքագետների, գուցե նրանք ձեզ օգնեն: Իմ անձնական կարծիքն այս դեպքում կապ չու­նի, կարծում եմ  այստեղ ավելի շատ քաղա­քագիտական վերլուծության կարիք կա”: Ամեն դեաքում չեք էլ հակադրվո՞ւմ հե­տաքրքրվեցինք. “Գիտեք, իմ կարծիքն այս դեպքում որեւէ նշանակություն չունի: Որ­պես պաշտոնյա` ես, իհարկե, ունեմ կար­ծիք, բայց չեմ կարծում, որ հիմա տեղին է դա հայտնել: Եթե քաղաքագիտական վերլուծություն լիներ, եւ ես էլ որպես քաղաքա­գետ հանդես գայի, կվերլուծեի եւ կասեի իմ կարծիքը, բայց սա այդ դեպքը չէ”:

Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ պա­տասխանել նաեւ այն հարցին, թե կմաս­նակցի՞ Քոչարյանը երեք նախագահների մասնակցությամբ կլոր սեղանին: 

Մանրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ