28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Գողացել են առաջին տկինոջ անձնական տվյալները

Ամերիկացի հաքերները գողացել են միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալները, որոնց թվում`  ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի տվյալները, փոխանցում է “Պրավդա”-ն:   Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերները կոտրել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգը, որտեղ պահվում են միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկություններ։  Հանցագործներին հաջողվել է ստանալ Միշել Օբամայի եւ այլ հայտնի մարդկանց սոցիալական ապահովության համարների բազան։ 

՛՛Բավարիան՛՛ հետաքրքրված է բասկ ֆուտբոլիստով

Մյունխենի Բավարիան կփորձի ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին : Նշենք , որ բացի գերմանական ակումբից , ազգությամբ բասկ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի Յուվենթուսն ու անգլիական ՛՛Լիվերպուլը՛՛ , որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ արքայական ակումբ տեղափոխվելը : ՛՛Ռեալի՛՛ հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է գալիք ամռանը , իսկ երկարաձգելու […]

Կոստանյանն ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը. Զուրաբյան

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցավ ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, իր մոտեցումները, գործունեության սկզբունքները, որից հետո իրենք բարձրացրել են քաղաքացիներին հուզող հարցեր։ Առաջին հարցը, Զուրաբյանի խոսքով, ՛՛Մարտի մեկի՛՛ […]

Արթուր Աբրահամը կմենամարտի իտալացու հետ

fightnews.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մրցակցի անունը :  Դա իտալացի բռնցքամարտիկ Ջովանի դե Կարոլիսն է , ով պրոֆեսիոնալ ռինգում տարել է 20 հաղթանակ , որից 10 նոկաուտով եւ կրել է 4 պարտություն : Մենամարտը տեղի կունենա գերմանական Օլդենբուրգ քաղաքում : Արթուր Աբրահամը այս մենամարտում կփորձի պաշտպանել WBO Intercontinental գոտին : Հետաքրքիրն այն […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Բագրատաշենի անցման կետի հիմնարկերքին /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է ”ՀՀ պետական սահմանի ”Բագրատաշեն”, ”Բավրա” և ”Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. […]

՛՛Հարցրեք առաջադրողին՛՛ Կոստանյանն Ազգային ժողովում է

Հայաստանի Հանրապետության զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ: Վերջինս արդեն հանդիպել է ՕԵԿ խմբակցության հետ: Այս պահին Կոստանյանը հանդիպում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ: ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության հետ գլխավոր դատախազի թեկնածուի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին: Կոստանյանը խոստացել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանդիպումների ավարտից հետո՝ […]

Ինիեստան պարզաբանել է՝ ինչ է կատարվում իր եւ ՛՛ Բարսայի՛՛ միջեւ

Իսպանիայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ կիսապաշտպան Անդրես Ինիեստան հերքել է այն տեղեկությունը , թե իր հարաբերությունները լարված են ակումբի հետ: ՛՛Իմ ու Բարսայի՛՛ միջեւ պատերազմ չկա: Ես ուզոմ եմ կարիերաս ավարտել այստեղ եւ ակումբն էլ է դա ուզում, այնպես որ դժվարություններ չկան : Ես 29 տարեկան եմ եւ դեռ երկար կարող եմ խաղալ , իսկ փողը […]

Կոչ՝ “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” գիտաժողովի մասնակիցներին

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժումը այսօր նամակ-պահանջագիր է հանձնել Մատենադարանում ընթացող “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” գիտաժողովի մասնակիցներին. “Կարևորելով  “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” խորագրով գիտաժողովի դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի խնդրի, որն ուղղակիորեն կապված է գիտաժողովի ընթացքում ձեր կողմից քննարկվող թեմաներին: Հայ ազգն իր պատմության ընթացքում ինչպես իր բնօրրան Հայկական լեռնաշխարհի տարածքում, […]

“Ունեցանք աշխարհում առաջին սոցիալական բանտարկյալը” /լրացված/վիդեո/

“Մենք ունեցանք աշխարհում թերեւս առաջին սոցիական բանտարկյալը, քանի որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը իր պայքարին քաղաքական շեշտադրումներ չի տվել: Սոցիալական խնդիրները բարձրացնելով, նա ցույց տվեռց, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն անգամ լուծել չնչին հարցեր, այն հարցերը, ինչի լուծմանը կոչված են իշխանությունները՛՛, – այսօր ազատամարտիկների բացօթյա ասուլիսին հայտարարեց “Խաչակիր” հկ խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը: Ասուլիսին ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված