26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մասնակցեց Բագրատաշենի անցման կետի հիմնարկերքին /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է ”ՀՀ պետական սահմանի ”Բագրատաշեն”, ”Բավրա” և ”Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի շրջանակներում:

Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

”Բագրատաշեն”, ”Բավրա” և ”Գոգավա” անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական ”ՍԱԴԵ” կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:

Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները:

Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

Ծրագիրը իրականացնելու նպատակով կառավարությունը 30 316 000 եվրոյի վարկ է ստացել եվոպական ներդրումային բանկից: “Եվրամիությունը շարունակում է էական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին` վերջինիս սահմանային ենթակառուցվածքներն ու սահմանի կառավարման համակարգը արդիականացնելու եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ես ուրախ եմ նշելու այս հավակնոտ ծրագիրի սկիզբը”,- ասաց դեսպան Տրայան Հրիստեան:

ՄԱԶԾ մշտական նեկայացուցչի խոսքով`պետական սահմանի համակարգման կատարելագործումը` ուղղված երկրում պետական կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը, կարեւոր առաջնահերթություն է ՄԱԶԾ-ի համար եւ վերջինս մշտապես պատրաստ է օգնել ՀՀ կառավարությանը:

“Զարգացման մարտահրավերները բարդ են եւ դրանց լուծման համար անհրաժեշտ են համագործակցության եւ գործընկերության սկզբունքների վրա հիմնված մոտեցումներ: Մեր գործընկերների` Հայաստանի կառավարության եւ Եվրամիության հետ միասին մենք կարող ենք մեծ առաջընթաց ապահովել”,- ասաց Բուզետտոն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ