16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Հարցրեք առաջադրողին՛՛ Կոստանյանն Ազգային ժողովում է

Հայաստանի Հանրապետության զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ: Վերջինս արդեն հանդիպել է ՕԵԿ խմբակցության հետ: Այս պահին Կոստանյանը հանդիպում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ:

՛՛Հանրապետական՛՛ խմբակցության հետ գլխավոր դատախազի թեկնածուի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին: Կոստանյանը խոստացել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանդիպումների ավարտից հետո՝ մինչ այդ հրաժարվելով լրագրողների հետ ճեպազրույցից :

Հարցին՝ որ արժանիքի համար է առաջադրվել այդ պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ հարցի հասցեատերը ինքը չէ, այլ իրեն առաջադրողը. ”Ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին: Հարցը պետք է ուղղել նրան, ով առաջադրել է”:

Հավելենք, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Կոստանյանի հետ քննարկմանը անդրադարձ է եղել ոլորտի զարգացման, հիմնախնդիրներին:

Շահգելդյանը նշեց, որ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները կերևան քվեարկության ընթացքում, բայց իրենք գտնում են, որ Կոստանյանի դիրքորոշումները, սկզբունքները, ավելի լայն իրավական դաշտի կազմավորման տեսլականը իրենք դրական են գնահատում:

Շահգելդյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք Կոստանյանը իրենց նախընտրած թեկնածուն է, թե իրենք նախընտրելի այլ թեկնածու ունեն՝ նշելով, որ գլխավոր դատախազի պաշտոնում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջքաշման մասին լուրերն ի սկզբանե հերքվել են և խմբակցության, և Արթուր Բաղդասարյանի կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ