28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորեց չինացիներին

 Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաեւ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները […]

Դավիթ Ֆահրադյանը կսահմանի Գինեսի նոր ռեկորդ

Այսօր սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարմնամարզիկ, Գինեսի եռակի ռեկորդակի Դավիթ Ֆահրադյանը խոսեց առաջիկայում նախատեսվող նոր աննախադեպ ռեկորդի մասին. «Նոր ռեկորդը կլինի համաշխարհային իրադարձություն, քանի որ նման բան դեռևս ոչ մի մարզիկ չի սահմանել, քանի որ այն ուրշ ձևի մեջ է: Այս անգամ վարժությունը կլինի  նոր տեսակի բռնվածքով , որը կոչվում է հակառակ բռնվածք,իրադարձությունը […]

Մոնիկա Ավանեսյանը կներկայացնի Հայաստանը

Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ “Մանկական եվրատեսիլ- 2013”-ի հայաստանյան ընտրական փուլը եւ հայտնի դաձավ մրցույթին Հայաստանը ներկայացնող պատանի արտիստի անունը: Կիեւում նոյեմբերի 30-ին կայանալիք մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ “Շոկո ֆաբրիկա” երգով: Հիշեցնենք, որ Առաջին ալիքի “Մանկական եվրատեսիլ” երգի մրցույթի ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել էր ազգային նախընտրական փուլում […]

Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նախարարները եւ համանախագահները շարունակեցին քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։ Համանախագահները ընդգծեցին իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու […]

Սյունիքի մարզպետը չի նեղսրտել

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի նեղսրտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիք կատարած այցի ժամանակ արված դիտողություններից: “Դա աշխատանքային գործընթաց է, իսկ եթե կա աշխատանք, լինում են նաեւ որոշակի թերություններ, որոնք անպայման կշտկվեն”,-ասաց Վահե Հակոբյանը: Չնայած մարզպետի 100 օրը լրանալու առիթով առաջիկայում ասուլիս կկազմակերպվի, սակայն, նա լրագրողների հետ զրույցում կիսվեց առաջիկա անելիքներից: Մասնավորապես, 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման […]

2014թ. աշխարհի առաջնության ավարտից հետո մարզադաշտերից մեկը կվերածվի բանտի

Բրազիլական Մանաուս քաղաքի դատավոր Սաբինյո Մարկեսը առաջարկել է աշխարհի առաջնության ավարտից հետո տեղի մարզադաշտը վերածել բանտի : Մարզադաշտը ընդունելու է աշխարհի առաջնության  4 հանդիպում եւ քանի որ տեղի քաղաքը ակումբ չունի բրազիլական ֆուտբոլի առաջին կամ երկրորդ լիգաներում , ուստի դատավորը գտնում է , որ դա ամենաճիշտ որոշումն է :” Մենք պետք է լուծենք խնդիրը այս […]

Կհանդիպե՞ն երեք նախագահները. Ժողովուրդ

Սեպտեմբերի 25-ին “Ազգային անվ­տանգություն”  կուսակցության նախա­գահ, ՍԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գաոնիկ Իսազուլյանլւ հայտարարեց, թե ՀՀ երեք նախագահնե­րին պաշոտնապես  կաոաջարկի հանդիպել  ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որեւէ լուծում գտնելու ակնկալիքով:  “Ժողովուրդ”-ին նա ասել է, որ դեպքերի մեզ համար ամենացանկա­լի զարգացման պարագայում լավագույն տարբերակը կլիներ, որ առաջին հանդի­պումը կայանար նոյեմբերի 1-ին Գան­ձասարում: “Ես առաջարկել եմ ստեղծել […]

Արաքսի Սարյանին զրկել են բնակարանի՞ց.Չորրորդ իշխանություն

Սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Ըստ “Չորրորդ իշխանության” նա ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինն էր ու մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի հարսը։ Ու մինչ վարչապետի որոշումով կառավարական հանձնաժողով է ստեղծվում Արաքս Սարյանի թաղման արարողակարգը կազմակերպելու համար, թերթի տեղեկություններով՝ հենց նույն կառավարությունը տնից զրկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված