Ընտրական գործընթացների ավարտից հետո կարելի է առաջընթաց ակնկալել ԼՂ կարգավորման գործընթացում. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական գործընթացների ավարտից հետո կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ համանախագահների միջեւ գոյություն ունի համակարգվածության եւ փոխըմբռնման բարձրագույն մակարդակ: “Երբեմն գործընթացը շատ […]