22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞վ է փոխարինելու Գորիկ Գուրգենիչին. Հրապարակ

Ազգային անվտանգության ծառայության պետ  Գորիկ Հակոբյանը շարունակում է առողջական խնդիրներ ունենալ։ Ըստ “Հրապարակ”-ի, այս օրերին նա գտնվում է Գերմանիայում՝ բուժման նպատակով։ Նոր գլխավոր դատախազի ընտրությանը զուգահեռ պնդումներ կային, թե Գորիկ Հակոբյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չի գտնվել, դրա համար գործընթացը ձգձգվում է։ Վերջինիս Գերմանիայում գտնվելու այս օրերին այդ խոսակցությունները նոր թափ […]

Մարգարը միացել է Դուբայի տրիոյին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրների,  ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության […]

Վազգեն Սարգսյանի մայրը հիշեցնում է /վիդեո/

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում շնորհակալություն հայտնեց բոլորին, որ 14 տարի իր հետ ողբում  են որդու մահը: “Բայց էսօր պիտի ժողովուրդը իրեն թափ տա, ոտքի կանգնի եւ …”: Մանրամասները` տեսանյութում:

Իրինա Շեյքի սեքսուալ ֆոտոսեսսիան /ֆոտո/

Մոդել Իրինա Շեյքը ցուցադրել է իր նոր ֆոտոսեսսիայից մի քանի լուսանկար: Լուսանկարներում Շեյքը բավական բաց հագուստով է, քաղաքի կենտրոնում: Որքան էլ երկրպագուները քննադատում են մոդելին չափազանց բաց հագնվելու համար, նկարները շատ գեղեցիկ էին ստացվել`թեթեւակի էրոտիկ ենթատեքստով:

Աֆրիկացիները արտրիտի դեմ պայքարում են պահպանակներով

Հարավային Աֆրիկայի տարեց բնակիչները հրաժարվում են բժիշկների նշանակած դեղերից արտրիտի դեմ` դրանք փոխարինելով պահպանակներով: Տրամաբանությունը պարզ է` նրանք կարծում են, որ լատեքսային պահպանակների քսուքը նվազեցնում է արտրիտի սուր ցավերը: Մարդիկ հոդերին են քսում այդ քսուքը` հայտարարելով, որ դա վայրկենապես նվազեցնում է ցավը: Ի դեպ, Հարավային Աֆրիկայում շատ հեշտ է պահպանակ գտնել: Այնտեղ դրանք հաճախ անվճար […]

Մուշտուկային մշակույթ` ՛՛անշառ՛՛ /վիդեո/

Երեկ՝ հոկետմբերի 27-ին Եռաբլուրում՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին: Փոխարենը առաջին նախագահը սիրով զրույցի բռնվեց ՛՛ծխախոտային՛՛ թեմայով. լրագրողներին խնդրեց իրեն ծխելուց չնկարել: “Կասեն պրոպագանդա է անում”,-ասաց առաջին նախագահը՝ կես կատակ, կես լուրջ ավելացնելով, թե “Մալբորոն” նրան գովազդի փող պիտի վճարի, քանի որ անընդհատ ծխելիս նկարում են: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը մի […]

Կարան դրանց չտան. գեներալը՝ նախարարների ու պատգամավորների աշխատավարձից

՛՛Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով պատասխանելով զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։ Հարցին, թե ճիշտ է համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը […]

Հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան դիմում է նախագահին, վարչապետին, ԱԺ-ին

      Նյու-Յորքի հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց “ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության” համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո´չ ենք անում Նախագահին, Վարչապետին և ԱԺ-ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի:    2012թ. մայիսին […]

“Եվրատեսիլ 2014”-ին նոր կանոններ կգործեն

“Եվրատեսիլ” միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են միջոցառման նոր կանոնները: Նրանք խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի “թափանցիկությունը”, որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա: Նոր կանոնների համաձայն` ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են 2014-ի մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի ավարտից հետո ցուցադրվելու է ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի քվեարկության արդյունքները: Յուրաքանչյուր հեռուստա-ռադիոհեռարձակող ընկերությունը, որը մրցույթը հեռարձակելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված