16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

“Եվրատեսիլ 2014”-ին նոր կանոններ կգործեն

“Եվրատեսիլ” միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են միջոցառման նոր կանոնները: Նրանք խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի “թափանցիկությունը”, որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա:

Նոր կանոնների համաձայն` ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են 2014-ի մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի ավարտից հետո ցուցադրվելու է ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի քվեարկության արդյունքները:

Յուրաքանչյուր հեռուստա-ռադիոհեռարձակող ընկերությունը, որը մրցույթը հեռարձակելու է իր երկրում, կներկայացնի իր ազգային ժյուրին: Ժյուրիի գնահատականները եւ հեռուստադիտողների քվեարկությունները կգումարվեն, որդյունքում կվորոշվի` ով որքան ձայն կստանա:

“Եվրատեսիլ”-ի կազմակերպիչները որոշել են նոր կանոններ մտցնել այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը կաշառել է ժյուրիին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ