25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում հարցվածների 46 տոկոսը կողմ է սահմանադրական բարեփոխումներին

  Հայաստանում պետական կառավարման գործող կարգը գիտի բնակչության 1/3-ից քիչը: Այդ մասին են վկայում «Gallup International» միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում, այս տարվա մայիսի 5-13-ն ընկած ժամանակահատվածում: հարցմանը մասնակցել է 1105 մարդ՝ առանձնազրույցների միջոցով: Հարցման արդյունքներն լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրել է  ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը: […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով  հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու  Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի)  սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: 

Կրակոցներ ԱՄՆ-ի կինոթատրոնում. 3 հոգի մահացել է /վիդեո/

ԱՄՆ-ի Grand 16 Theatre կինոթատրոնում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 3 հոգի մահացել է, 7-ը` վիրավորել: Միջադեպը տեղի է ունեցել կինոսրահի ներսում: Ինչպես պարզվել է, կրակողը եղել է 58-ամյա սպիտակամորթ տղամարդ, նրա ինքնությունն առայժմ պարզ չէ: Ականատեսները պատմել են, որ նա անակնկալ կերպով տեղից վեր է կացել եւ լուռ սկսել կրակել, հայտնում է Lenta.ru-ն: Մի […]

Թուրքի ջրաղացին ջուր ենք լցնում /վիդեո/

Բանաստեղծ, լրագրող Հակոբ Սրապյանը դժգոհ է մեր ժամանակներից՝  բազմաթիվ պատճառներով: Նրա խոսքով՝ այսօր մտավորականները ծայրահեղ ծանր պայմաններում են գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում Սրապյանը անդրադարձավ նաև թանկացումներին, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ  առաջացած իրավիճակին.«Թանկացումները դարձել են օրինաչափություն, երևի թե մտածված քաղաքականություն, որպիսի մարդը այլևս բռնվելու նույնիսկ  փրփուր չունենա: Էս արտագաղթը ոչինչ չի ասում էս մարդկանց, նրանց, […]

Թոշակառու տատիկները մրցանակ են ստացել ժամանցային հաղորդման համար

Բրիտանացի 2 թոշակառուներ Բեթի Սմիթը եւ Բերիլ Ռենուիքը մրցանակ են ստացել “Sony Radio Academy Awards”-ի կողմից” լավագույն ժամանցային ռադիոհաղորդում” անվանակարգում: 90-ամյա Բեթին եւ 86-ամյա Բերիլը վարում են “Beryl and Betty with David Reeves” հաղորդումը “BBC Radio Humberside” ռադիոկայանի եթերում: Այն հեռարձակվում է Անգլիայի հյուսիսում: Ամեն շաբաթ նրանք հաղորդավար Դեւիդ Ռիվզի հետ քննարկում են նախորդ շաբաթվա […]

Հանուն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի.վաղվանից ազատամարտիկները նստացույց կսկսեն

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը վաղը Երեւանի Ազատության հրապարակում կսկսի անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  «Իրավունք եւ աջակցություն»  հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը: «Վաղը ժամը 11-ին Ազատության հրապարակում սկսելու ենք նստացույց: Կոչ ենք անում բոլոր նրանց, որոնք […]

Քայլելու համար երեխային 250 հազար դրամ արժողությամբ սարք է անհրաժեշտ, ծնողները դիմում են բարի մարդկանց /վիդեո/

Նարեկ Կարենի Նալբանդյանը ծնվել է 2009թ. մանկական ուղեղային կաթվածով: Նրան վիրահատել են Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող վերականգնողական կլինիկայում: Բժշկական միջամտության արդյունքում Նարեկը կանգնել է և այժմ ծնողների օգնությամբ անգամ քայլեր է անում: Երեխան Երևանի վերականգնողական կենտրոնում գտնվում է հսկողության տակ և ժամանակ առ ժամանակ ստանում է վերականգնողական բուժում: Լիարժեք արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են […]

Նստացույց՝ «Հանրապետության» հրապարակի կենտրոնում

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի […]

Այս բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված  Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված