26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքի ջրաղացին ջուր ենք լցնում /վիդեո/

Բանաստեղծ, լրագրող Հակոբ Սրապյանը դժգոհ է մեր ժամանակներից՝  բազմաթիվ պատճառներով: Նրա խոսքով՝ այսօր մտավորականները ծայրահեղ ծանր պայմաններում են գտնվում:

Henaran.am-ի հետ զրույցում Սրապյանը անդրադարձավ նաև թանկացումներին, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ  առաջացած իրավիճակին.«Թանկացումները դարձել են օրինաչափություն, երևի թե մտածված քաղաքականություն, որպիսի մարդը այլևս բռնվելու նույնիսկ  փրփուր չունենա: Էս արտագաղթը ոչինչ չի ասում էս մարդկանց, նրանց, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում և ստանում են ի դեպ այս թշվառ ժողովրդի հարկերի ու վարկերի հաշվին: Ի՞նչ են մտածում: Ես վախենում եմ, որ վաղը անգամ սահման պահող զինվոր չունենանք»,-ցավ հայտնեց բանաստեղծը:

Մտավորականը տարակուսում է, որ մեր այս վիճակով ու արտագաղթով մենք թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում.«Ի՞նչ ենք մտածում, ո՞ւր ենք գնում, թուրքի երազանքը երևի հենց էտ էր: Ասում են, թուրքը ասեց՝ հային զենքով չես հաղթի, տեսնենք վերջին հայը այս երկրից երբ կգաղթի»,-հավելեց Սրապյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ