26 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոշակառու տատիկները մրցանակ են ստացել ժամանցային հաղորդման համար

Բրիտանացի 2 թոշակառուներ Բեթի Սմիթը եւ Բերիլ Ռենուիքը մրցանակ են ստացել “Sony Radio Academy Awards”-ի կողմից” լավագույն ժամանցային ռադիոհաղորդում” անվանակարգում: 90-ամյա Բեթին եւ 86-ամյա Բերիլը վարում են “Beryl and Betty with David Reeves” հաղորդումը “BBC Radio Humberside” ռադիոկայանի եթերում: Այն հեռարձակվում է Անգլիայի հյուսիսում: Ամեն շաբաթ նրանք հաղորդավար Դեւիդ Ռիվզի հետ քննարկում են նախորդ շաբաթվա իրադարձությունները եւ երաժշտությունը: Ռիվզը թոշակառու ընկերուհիներին  նկատել է 2006-ին, երբ նրանք եկել են  ռադիոկայանը տեսնելու: Մրցույթի ժյուրին առանձնացրել է նրանց հաղորդումը` նշելով, որ Բեթին եւ Բերլիը “չեն առաջնորդվում նրանով, թե ինչն է ավելի մրցունակ լրատվական աշխարհում, ինչը` ոչ”: Նա նաեւ ընդգծել է, որ տատիկներն այնպիսի խանդավառությամբ են վարում հաղորդումը, որ շատերը կերազեն ունենալ: Սակայն ինչպես նշում է “The Daily Telegraph”-ը, շատերը կարծում են, որ ժյուրին որոշել է մրցանակը հանձնել Բեթիին եւ Բերիլին, որպեսզի խուսափի ոչ օբյեկտիվ լինելու մեջ մեղադրվելուց: Մրցանակաբաշխության կազմակերպիչներին հաճախակի են մեղադրում այն բանում, որ մրցանակների մեծ մասը բաժին է հասնում միջին տարիքի տղամարդկանց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ