30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քայլելու համար երեխային 250 հազար դրամ արժողությամբ սարք է անհրաժեշտ, ծնողները դիմում են բարի մարդկանց /վիդեո/

Նարեկ Կարենի Նալբանդյանը ծնվել է 2009թ. մանկական ուղեղային կաթվածով: Նրան վիրահատել են Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող վերականգնողական կլինիկայում: Բժշկական միջամտության արդյունքում Նարեկը կանգնել է և այժմ ծնողների օգնությամբ անգամ քայլեր է անում: Երեխան Երևանի վերականգնողական կենտրոնում գտնվում է հսկողության տակ և ժամանակ առ ժամանակ ստանում է վերականգնողական բուժում: Լիարժեք արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս Նարեկին պարապել վազող սարքով, որը, սակայն, բավականին թանկ արժե՝սկսած 250 000 դրամից:

Ծնողներն այն գնելու հնարավորություն չունեն, ապրում են վարձով, աշխատում է միայն հայրը:

ՎՏԲ-Հայաստան բանկում Նարեկի մայրիկի՝ Անի Խաչատրյանի անունով  բացվել են հաշվեհամարներ.

AMD – 16056020513200

USD – 16056020513201

EUR – 16056020513202

RUR – 16056020513203

SWIFT CODE: ARMJAM22

Անի Խաչատրյանի հեռախոսահամարն է՝ +37477 54-74-79:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ