17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում հարցվածների 46 տոկոսը կողմ է սահմանադրական բարեփոխումներին

 

Հայաստանում պետական կառավարման գործող կարգը գիտի բնակչության 1/3-ից քիչը: Այդ մասին են վկայում «Gallup International» միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում, այս տարվա մայիսի 5-13-ն ընկած ժամանակահատվածում: հարցմանը մասնակցել է 1105 մարդ՝ առանձնազրույցների միջոցով: Հարցման արդյունքներն լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրել է  ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

«Գիտե՞ք արդյոք, թե պետական կառավարման ինչ ձեւ է գործում Հայաստանում ներկա սահմանադրությամբ» հարցը ի ցույց է դրել հեյերի ազգային բնավորության այն գիծը, երբ մարդը չի ցանկանում խոստովանել իր չիմացությունը: Հարցվածների 74 տոկոսը պատասխանել է, որ գիտի, բայց միայն նրանց 40 տոկոսն է (այսինքն ընդհանուր թվի 29,6 տոկոսը) ճիշտ պատասխանել՝ կիսանախագահական համակարգ: Նրանց 11 տոկոսը պատասխանել է խորհրդարանական, իսկ 49 տոկոսը՝ նախագահական կառավարման համակարգ:

Լրագրողի դիտարկմանը, թե «Ինչպես եք վերաբերում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելուն», ամենատարածված պատասխանը եղել ՝ «դժվարանում եմ պատասխանել»-ը (32 տոկոս): Հարցվածների  16 տոկոսն այդ հարցին պատասխանել է «լրիվ բացասական», 28 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական», 21 տոկոսը՝ «ավելի շուտ  դրական» եւ 3 տոկոսը՝ «լրիվ դրական»:

Միայն 45 տոկոսն է ընդհանրապես տեղյակ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին: 51 տոկոսը չգիտի, մնացածը դժվարացել են պատասխանել: Սահմանադրական բարեփոխումների օգտին հանդես է եկել հարցվածների 46 տոկոսը, 38-ը դեմ է արտահայտվել:

Նավասարդյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների մասին նման ցածր տեղեկացվածության պայմաններում դժվար է պատկերացնել, թե իրականում որքանով հարցվածները կարող են դատել պետական կառավարման մասին եւ գիտե՞ն արդյոք, թե ինչով է լավը կամ վատը այս կամ այն կառավարման համակարգը:

«Նույկերպ դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «այո» պատասխանները: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը դժգոհ է ոչ այնքան սահմանադրությունից, որքան սեփական կյանքից»,-նկատել է Նավասարդյանը:

Տեղեկացվածության նման մակարդակի պայմաններում, հարցին, թե «կցանկանայի՞ք մասնակցել սահմանադրական բարեփոխումների նախատեսված քննարկումներին», 33 տոկոսը պատասխանել է. «միանշանակ՝ ոչ», 28 տոկոսը՝ «ավելի շուտ ոչ», 23 տոկոսը՝ «ավելի շուտ այո» եւ 4 տոկոսը՝ «միանշական այո»: Եվս 11 տոկոսը դժվարացել է պատասխանել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ