Մայք Թայսոնն ուղիղ եթերում հայհոյել է հաղորդավարին /վիդեո/

Նախկին բռնցքամարտիկ, հանրահայտ Մայք Թայսոնը կրկին տհաճ պատմության մեջ է ընկել, տեղեկացնում է Звезда-ն: Սպորտսմենը հյուրընկալվել է հանրահայտ շոուի: Երբ հաղորդավար Նաթան Դաուները Թայսոնի համար տհաճ հարց է հնչեցրել` Թայսոնի կողմից կատարած սեռական բռնության մասին, բռնցքամարտիկը չի դիմացել եւ հայհոյել է հաղորդավարին: Շոումենը իրեն չի կորցրել եւ անմիջապես փոխել է խոսակցության թեման: