Սեպտեմբերի 21-ի տոնական տրամադրության համար` 53 միլիոն

Կառավարությունը ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով Մշակույթի նախարարությանը կտրամադրի 53 մլն 976հազ. դրամ: Կառավարության այսօրվա նիստին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ լինելու է մասսայական մեծ միջոցառում՝ կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ: Ըստ որոշման նախագծի՝ գումարի տրամադրումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների շրջանում Անկախության կարևորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժևորելու, […]