Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում […]