Անչափահաս Շահեն Հարությունյանը չի զղջում. հանուն Հայաստանի կպայքարի/վիդեո/
Շահեն Շանթի Հարությունյանը չի զղջում ՛՛նոյեմբերի 5՛՛-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին՝ իր մասնակցության համար: 15 ամյա Շահենը այդ օրը՝ հոր կողքին էր: Անչափահաս Շահենը ՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով ամբաստանյալ է և նրա համար պետական մեղադրողը 5 տարվա ազատազրկում է պահանջել:
Այսօր, Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքը ասաց անչափահաս ամբաստանյալը:
՛՛Այո, ես խփել եմ ոստիկանի եւ չեմ զղջում արարքիս համար, եթե նորից այսպիսի իրավիճակ ստեղծվի, նորից կանեմ: Մեր ընտանիքի պայքարը հանուն Հայաստանի անկախության սկսել է պապիկիս հորից՝ Հարություն Հարությունյանից: Նրան ԿԳԲ-ն հալածեց, աքսորեց: Նրանից հետո պայքարը շարունակել են նրա որդիները՝ Շահեն եւ Մարզպետ Հարությունյանները: Հիմա ապայքարում է Շահենի որդին՝ Շանթ Հարությունյանը: Ես շարունակելու եմ Հարությունյանների 70-ամյա պայքարը, պայքարելու եմ ազատ, ինքնիշխան Հայաստանի համար, բանտարկությունն ինձ չի ընկճելու: Ես հպարտ եմ, որ նման ընտանիքի զավակ եմ ու նրանց զավակը՛՛,- հայտարարեց Շահեն Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: