Նորակառույցները համապատասխանում են միջազգային սեյսմիկ նորմերին

Հոկտեմբերի 13-14-ը Երևանում կայացավ ՛՛Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում՛՛ թեմայով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագիրը, Միջազգային ֆինանսական կորպորացիան: Աշխատաժողովին ներկա գտնվել և զեկույցներ են կարդացել ներկայացուցիչներՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական […]