17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Հանրապետական” կին գյուղապետը հրաժարվել է ընտրապայքարից

Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 19-ին  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի. Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մի շարք գյուղական համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Համայնքի ղեկավար են ընտրելու Նոր Ամանոս, Դալար, Գետաշեն, Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Ձյունաշող, Զրավան, Արեւիկ, Լուսակերտ, Հովտաշեն, Գնիշիկ, Սերս գյուղական համայնքներում:

Գործող բոլոր գյուղապետերն առաջադրվել են, միայն Լոռու մարզի Ձյունաշողի գյուղապետ, ՀՀԿ-ական Յանա Գրիգորյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Նա 8 տարի է ղեկավարում է գյուղը:Այստեղ քվեարկվելու է մեկ թեկնածու 39-ամյա ՀՀԿ-ական Գարրի Գրիգորյանը, ով համայնքի ղեկավարի տեղակալ է: 

Մեկական թեկնածու է քվեարկվելու Գեղարքունիքի Մաքենիս գյուղում՝ գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Հարություն Մանուկյանը, Վայոց ձորի Սերս գյուղի համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Տիգրան Մալխասյանը: 

Հետաքրքիր պայքար է սպասվում Արարատի մարզի Դալար գյուղում:Գործող գյուղապետի, ՀՀԿ-ի կողմից առաջադրված  Գագիկ Ալեքսանյանի հետ պայքարելու են անկուսակցական Աշոտ Եղիազարյանն ու ՀՀԿ-ական Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Արթուր Գրիգորյանը: Նա ինքնաառաջադրվել է:

Ընդհանուր առմամբ գրանցված 24 թեկնածուներից ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն ունեն մեկական թեկնածու, 12 հոգի ՀՀԿ-ական են, 9-ը թեկնածու՝ անկուսակցական:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ