05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ընդդիմադիրները “քֆրտում են” Նիկոլին. ֆեյսբուք

Հարգելի՛ ընդդիմադիրներ, Նիկոլին քֆրտելուց առաջ մի հատ հայելու մեջ նայեք: Արդեն եսիմ քանիերրորդ օրնա, որ ընդդիմադիրաայլընտրանքային մամուլը բան ու գործ թողած տռասսա հանում Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, իմ համար զարմանալի չի ընդդիմադիրների այս կեցվածքը, քանի որ իրանց մոտ հետևյալ գաղափարախոսություննա. “Ով մեր հետ չի, Սերժի հետա”, բայց էտ մեկը դուք Նիկոլի մասին Չպիտի ասեիք:

Բացատրեմ ինչի՞ 
Նախ ողջ հայության համար Նիկոլը իր ելույթներով ու արարքներով ավելի ընդդիմադիր կեցվածք ունի, քան դուք բոլորդ միասին վերցրած: 
ԱԺ օրենքներ ընդունելիս, երբ ձեզ ձեռ տված օրենքին դուք էլ եք կողմ քվեարկել, Նիկոլը էլի իրանը ասելա: 

ԱԺ-ում, երբ երկկուսակցական Զուրաբյանը նստած ձեր շահերն էր պաշտպանում, մոռանալով, որ ինքը թունդ ընդդիմադիրա, Նիկոլը էլի իրա ընդդիմադիր կեցվածքով սաղին տրորում էր: 
Բոլորով նստեք ու նայեք Նիկոլի բոլոր ելույթները ու գոնե հասկացեք՝ ինչա կոչվում ընդդիմադիրի ելույթ, և ընդհանրապես, ինչ ա նշանակում ելույթ: 
Նիկոլի բոլոր ելույթների մեջ ասելիք ու կոնկրետ պահանջ կա, ի տարբերություն ձեր բոլորի միասին վերցրած: 

Ու սենց լիքը կարամ շարունակեմ: 
Ու վերջում ավելացնեմ. “Եթե ես Անկախությունս կորցնեմ ու գնամ ընդդիմադիր դաշտ, հաստատ իմացեք ձեր ու Նիկոլի միջև, եթե ինձ ընտրության առաջ դնեն, ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ԿԸՏՆՏՐԵՄ: Իրան ավելի շատ եմ հավատում ու վստահում, քան սաղիդ միասին վերցրած”:

Անկախ Հայաստանի Ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ