21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բուժքույրը 38 հիվանդի է սպանել, քանի որ նրանք իրեն դուր չեն եկել /ֆոտո/

Իտալացի բուժքույրը մեղադրվում է 38 հիվանդի սպանության մեջ: Կինը նախ հիվանդների մոտ սրտի կանգ է առաջացրել, ապա լուսանկարվել է մահացածների դիերի հետ:

42-ամյա Դանիելա Պոդժիալին աշխատել է Ռավեննայի հիվանդանոցներից մեկում: Ոստիկանների կարծիքով` բույժքույրը նման արարքի է դիմել, քանի որ հիվանդները նրան դուր չեն եկել եւ խիստ նյարդայնացրել են:

Բուժքույրը դեղորայքներով հիվանդների մոտ սրտի կանգ է առաջացրել, ինչից հետո լուսանկարվել է իր զոհերի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Բուժքրոջ նկատմամբ քննություն է սկսվել նրանից հետո, երբ հիվանդանոցում 78-ամյա կինը հանկարծամահ է եղել, թեեւ կյանքի համար վտանգավոր նշաններով չի հոսպիտալացվել: Ոստիկաններն ուսումնասիրել են հիվանդանոցի արխիվը եւ պարզել, որ վերջին շրջանում մահացությունն այստեղ կտրուկ աճել է: Պարզվել է նաեւ, որ մահացած 83 հիվանսներից 38-ը եղել են Պոդժիալիի բաժանմունքից:

Բուժքրոջ կոլեգաներից մեկը հայտնել է, որ բուժքույրն իրեն մի անգամ խնդրել է լուսանկարել իրեն մահացածի հետ: Նա նշել է, որ բուժքույրն այդ պահին շատ ոգեւորված է եղել: Ոստիկանները բոլոր մահացածների լուսանկարները հայտնաբերել են բուժքրոջ հեռախոսում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ