17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խղճի ազատության մասին նոր օրենք ընդունելը քաղաքական որոշում է

“Իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքը փոխանցվում է Հայ առաքելական եկեղեցուն”,- վստահ է religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը: Նրա խոսքով` եկեղեցին սերտաճել է պետության հետ, իսկ 2007 թվականին, երբ Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցուն փոխանցվեցին մեծ արտոնություններ, ընդհուպ` հանրակրթության ու գիտական ոլորտներում Առաքելական եկեղեցուն վերահսկողության իրավունք փոխանցելը:

Այսօր “Մեդիա կենտրոնում” տեղի ունեցած ասուլիսի մյուս մասնակից` կրթության հարցերով փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանի փոխանցմամբ` երբ Առաքելական եկեղեցուն Սահմանադրությամբ հնարավորություն տրվեց գործունեություն ծավալել հանրակրթության ոլորտում, կրթության աշխարհիկության սկզբունքը խախտվեց:

Ստեփան Դանիելյանի կարծիքով Հայաստանում կրոնական անհանդուրժողականությունն այնքան էլ սուր չէ. կա քաղաքական շահարկում, և “կրոնական անհանդուրժողականությունն արհեստական է` քաղաքական հայացքներով մոտիվացված”: Դավթյանը նշեց, որ Հայաստանում տարբեր մարզերում կրոնական անհանդուրժողականությունն ունի տարբեր մակարդակներ` ամենահանդուրժողը Տավուշի մարզն է, իսկ Շիրակի ու Լոռու մարզերն ավելի անհանդուրժող են:

“Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի նոր նախագիծը շուրջ մեկ ու կես տարի գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարությունում: Անդրադառնալով օրինագծի հետ կապված ընթացիկ աշխատանքների  մասին հարցին` Ստեփան Դանիելյանի նշեց, որ նոր օրենքն ավելի շատ քաղաքական որոշում է, քանի որ խնդիրը պետական քաղաքականության մեջ է: “Նոր օրենքը չի ընդունվում Էջմիածնի միաբանների լոբբինգի պատճառով, իսկ մյուս կողմից միջազգային չափանիշներ ու պահանջներ: Այս երկու ճնշումների հետևանքով օրենքը չի փոխվում”, – ասաց Դանիելյանը:

Արմինե Դավթյանի խոսքով “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի նոր նախագծի դեպքում կրոնական բոլոր կազմակերպությունները պետք է ենթարկվեն դրան, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցին, ինչն ամենայն հավանականությամբ այնքան էլ ձեռնտու չէ նրանց համար, ավելի լավ է ունենալ լղոզված օրենսդրություն:

Որպես կրոնական անհանդուրժողականությունից խուսափելու հնարավոր միջոց` Դավթյանը նշեց կրոնական հարցերը գիտական մակարդակում լուծելը, իսկ ըստ Դանիելյանի` “մեր պետությունը պետք է ունենա հստակ պատկերացումներ, թե ինչ երկիր է ուզում կառուցել ու դրանից ելնելով որոշի, թե տարբեր ոլորտներում, նաև այս ոլորտում ինչ հստակ քաղաքականություն պետք է վարի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ