11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Յացենյուկը համաձայն է կոալիցիա կազմել Պորոշենկոյի հետ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պարտաստ է ստորագրել երկրի նախագահ Պորոշենկոյի առաջարկած կոալիցիոն համաձայնագրի տակ, հայտնում է Интерфакс-ը: ՛՛Ես մանրամասնությամբ ուսումնասիրել եմ նախագիծը եւ հանրային կերպով հայտարարում եմ, որ պատրաստ եմ դրա տակ իմ ստորագրությունը դնել՛՛,- ասել է նա: Նշենք, որ նախատեսվում է, որ կոլաիցիայի անդամ կդառնան 5 կոսւակցություններ:

Մաքսային միությանն ընդառաջ. մեկ միլիոն դրամ տրվեց

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին: Նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ դրամ:

ԲՀԿ պատգամավորի ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր

ԲՀԿ կուսակցության պատգամավոր  Վահե Էնֆիաջյանը համացանցով հայտարարություն է տարածել. ՛՛Անհայտ անձինք իմ ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողություն են կատարել: Ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր, գումար կամ այլ իրեր չեն գողացել՛՛,-հայտնել է Էնֆիաջյանը:

Պետք է զգուշավոր լինել. Գ. Ջհանգիրյան

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին՛՛ և կից ներկայացված օրենքների, նախագծերի փաթեթը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ երբ նման օրենքներում փոփոխություններ կատարվելու համար հաշվի է առնվում միջազգային օրենսգրքերի փորձը, ապա պետք է զգույշ լինել: ՛՛Մեզ են հրամցնում այդ օրենքներն ու շահագրգռում են մեր իշխանություններին, որ այդ օրենքներն ընդունենք՝ հնարավորինս […]

ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության բարեփոխումների գործընթացը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի 2014թ. – Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվեց Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին և ուսանողներին: Ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև անվտանգության […]

Կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով

ՀՀ կառավարությունը ”Պրոգրես ագրո” ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը […]

Նախորօք հայտարարված ՛՛Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ՛՛ ձերբակալվածը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ հանդիպել է ձերբակալված Դ. Ա. Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ […]

Գործարարը կանգառում սպանել է գիտնականի՝ նկատողության համար /վիդեո/

Եկատերինբուրգի կենտրոնում գործարարը կրակել է երկու գիտնականների վրա, որոնք նրան նկատողություն են արել՝ մեքենան սխալ վայրում կայանելու համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել կանգառում: Գործարարը մեքենան կայանել է հենց հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում, ինչի համար այնտեղ կանգնած երկու գիտնականներ Օլեգ Շեպատկովսկին եւ Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել վերջինին: Գործարարն անմիջապես հանել […]

Գնահատում եմ Դավիթի խիզախությունը. Շարմազանովը՝ Սանասարյանի հացադուլից

՛՛Դավիթի արարքը հայրենասիրական, զգացմունքային, էմոցիոնալ պոռթկում էր հայ քաղաքացու, գնահատում եմ Դավիթի խիզախությունը, դա ևս մեկ անգամ քայլ է, որպեսզի հավելյալ ուշադրություն դարձվի խնդրի վրա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՛՛Ժառանգության՛՛ խոսնակ Դավիթ Սանասարյանի անժամկետ հացադուլից՝, որ արվում է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, պահանջն է վերադարձնել ՄԻ 24-ի օդաչուների դիակները: Շարմազանովն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված