14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչ է անում Նիկոլը

Սոցցանցերում շարունակում է քննարկվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ խորհրդարանում սկսել նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը կարող է բարձրացնել միայն իշխանափոխության պրոցես սկսելու մասին հայտարարած և համաժողովրդական շարժում սկսած միասնական ընդդիմադիր Եռյակը, ոչ թե առանձին անհատ պատգամավորներ, մանավանդ նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ […]

Հեռախոսազրույց Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի նախագահի միջև

Նոյեմբերի 25-ին` շվեյցարական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի միջև։ Հեռախոզրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:    Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության […]

Հովիկը ոտքերը դրել է նստարանին, ասել՝ պաչի. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը: Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում […]

Քոչարյանի գործերը լավ չեն. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է.   ՛՛Մեկ շաբաթ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում Է: Մոսկվայից, ուր մեկնել էր ՛՛Սիստեմա ԱՖԿ՛՛-ի գոր­ծերով, Երեւան է վերադարձել դեռ նախորդ չորեքշաբթի առավոտյան’ բիզնես-կլասով: Եվ չնայած նրա գրասեն­յակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ նա կվերադառնա ու կասի ՛՛միակ տղամարդու՛՛ իր խոսքը, Քոչարյանը շարունակում է լռել: Ըստ լավատեղյակնե­րի’ Քոչարյանի եւ ՛՛Սիստեմայի՛՛ գործերը […]

Ֆինանսական ցնցում. երբ սպասել նոր կաթված. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է.  ՛՛Հայաստանի ֆինանսական շուկան երեկ կայուն էր՝ երկու-երեք օրերի կտրուկ վայրիվերումներից և ցնցումներից հետո: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ սահմանվել է դրամի նոր փոխարժեք արտարժույթների համեմատ՝ դրամն արժեզրկվել է, ինչն էլ հայտարարվեց, այսպես ասած, ՛՛երկնային բարիք՛՛, որի մասին հայտարարություն էր տարածել Կենտրոնական բանկը: Այդ հայտարարության մեջ շատ ուշագրավ էր մի ձևակերպում՝ ՛՛վերջին […]

Խիստ լարված են. Հրապարակ

”Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է: […]

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. Ժողովուրդ

Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված օրը՝ երեկոյան, գազալցակայանի մոտ երեք տղամարդ լեզվակռիվ են ունեցել Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանի հետ: Ըստ գազալցակայանում հավաքված մարդկանց՝ երեք տղամարդու և գազալցակայանի հերթափոխի պետ Սուրենի վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենայի վարելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված