14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Հայաստանում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով ժամը 22.47-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

Հայաստան-Թուրքիա. ունենք 2 ստորագրություն, չունենք գործընթաց. Թոմաս դե Վաալ

Հոկտեմբերի 22-23-ը Անկարայի համալսարանում տեղի ունեցավ  «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով, գրում է Ermenihaber.am-ը: Մասնակիցներից մեկը` «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով բրիտանացի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, պատասխանելով  Ermenihaber.am-ի հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին: – Ինչպե՞ս եք տեսնում հարաբերությունների ապագան: Ի՞նչ եք կարծում` մի օր Թուրքիան կմոռանա՞ Ադրբեջանի գործոնը ու կբա՞ցի Հայաստանի հետ սահմանը: – Հայ-թուրքական […]

՛՛Մարտի մեկի՛՛ յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ եւ մեկ քննիչ

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ’ 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների հարազատների գործը կքննվի առանձին վարույթներով նոր դատախազների եւ քննիչների կողմից, յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ եւ մեկ քննիչ: Նկատենք, որ ՀՀ նախկին դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ինչը հերքել էր Կոստանյանը:

՛՛… գուբիտ լյուդեյ Նիկոլ՛՛

Այ-այ-այ.. ՛՛գուբիտ լյուդեյ նե պիվա… գուբիտ լյուդեյ Նիկոլ՛՛:Ըհըն. կկուն կանչեց… Նիկոլն սկսեց իմպինչմենտի գործընթաց` Սերժ Սարգսյանի նկատմամբ:Հիմա ամբողջական իշխանափոխություն համազարկող մուլտի-բիլդինգի լոբբիստները` ԲՀԿ-ները, պարտ կլինեն հերթ կանգնել իրենց սրբազան ստորագրությունները դնելու Նիկոլի դավթրի տակումը…  Ինչպես ասում են` ԲՀԿ-ի հետեւը` Րաֆֆի, դիմացը` Նիկոլ…. օյ, ներեցեք` հետեւը` ջուր, առաջը` հուր:  Ստորագրե՞ն` կարժանանան ռեժիմի շինիչ պատասխանին:  Չստորագրեն` կկապսուլահանվեն ամբողջովին.  […]

Վիոլետա Գևորգյանը հանդես կգա լավագույն դերերով

Ս. թ. նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ: Կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին: Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ: Երեկոյի […]

՛՛Երևան՛՛ ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրել են, գողացել

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում ՛՛Երևան՛՛ ձուլվածքով  նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի ՛՛Երևան՛՛ ձուլվածքով նստարանների […]

Փուչիկների գործով քրեական գործ է հարուցվել

 Երևանի քբբչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՛՛Չաո Բամբինո՛՛ մանկական սրճարա­նում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՛՛Փուչիկների աշխարհ՛՛ կազմակերպության տնօրենը սր­ճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավոր­ված լինեին հելիումով: Գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 279-րդ հոդվածի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը […]

ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին։ Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշում է report.az-ը: “Այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անհրաժեշտ է խաղաղ կարգավորում տալ”: Նա կողմերին կոչ է արել “զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ գործողություններից, […]

՛՛Բուժհիմնակներում բացթողումների համար պատասխանատու են հերթապահող կամ վարող բժիշկները, նաև ղեկավարները՛՛

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի ունեցավ մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։ Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը,անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։ Մանրամասն ներկայացվեցին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված