14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 52-63, Տիգրանյան փող. 1-7, Ազատության պող. 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը:           Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Դիվերսիոն խումբը գնդակոծել է զինյալներով լի ավտոբուսը /վիդեո/

Դոնեցկում դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ՝ ուկրաինացիների ուժայիններից բաղկացած, հարձակվել է զինյալներով լի ավտոբուսի վրա եւ գնդակոծել այն: զինյալներից ոմանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Дни.Ру-ն: Ուժայիններն անակնկալ են հարձակվել, սակայն զինյալներն ի պատասխան կրակ են բացել, եւ ուժայինները ստիպված են եղել նահանջել: 

Միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր արդյունավետ քաղաքականություն վարել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։ Զրույցի ընթացքում կարևորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր […]

՛՛Նիկոլը փաստորեն ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին…՛՛

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է եռյակին ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում և նախաձեռնել է արտահերթ կարգով նիստ հրավիրել, եթե դրա համար հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլը փաստորեն ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին… Արդյոք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին իր հայտարարություններում անկեղծ է, […]

Ամանորի նախաշեմին. չարիք հասարակության համար

Տնտեսագիտության թեկնածու, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար ակնհայտ է, որ դրամի արժեզրկման հետևանքով մեր տնտեսությունում, առնվազն գյուղմթերքների գծով թանկացումներ կլինեն: ՛՛Եթե մենք արդեն սպառողական գների ինդեքսը նայենք, կտեսնենք, որ ինֆլացիան աճում էր, հիմա ավելի կաճի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ օրերս Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, թե ոչ թե արժեզրկվում է նկատվում, այլ կատարվում է […]

՛՛Սկսելու ենք՝գործընթաց, որը վերջ կդնի այս օկուպացիոն ռեժիմին՛՛/վիդեո/

՛՛Փոփոխություն հնարավոր չէ՝ սիստեմի տրամաբանության մեջ պայքար մղելով, մինչև այն ժամանակը որ սիստեմի մեջ է փնտրվում լուծումը՝ ուրեմն մենք երբեք լուծման չենք հասնի՛՛,-հայտարարեց ՛՛Նախախորհրդարան”-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և թեման անմիջապես ոււղեց  հայտնի եռյակին.՛՛Դժբախտաբար հայտնի ընդդիմադիր ուժերը՝ չակերտավոր ես կասեյի, այս տարիների ընթացքում այդպես էլ չհասկացան ու չգիտակցեցին, ար անիմաստ խոսելով են զբաղված՛՛: Սեֆիլյանը նշեց, […]

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով /ֆոտո/

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության […]

Վաղը կմեկնարկի հեռուստամարաթոն 2014-ը

Վաղը կկայանա ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ը: Նշենք, որ արդյունքում հավաքված ամբողջ գումարը հատկացվելու է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված