18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խիստ լարված են. Հրապարակ

”Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է:

Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար:

 Չնայած ՀՀ նախագահի իմպիչմենթը բազմափուլ գործընթաց է, և խորհրդարանի մեծամասնությունից է կախված՝ թույլ կտա՞ հարցը մտցնել նիստի օրակարգ, թե ոչ, այդուհանդերձ, ոչ իշխանականների և հատկապես ԲՀԿ-ի գործարար շարքերում խիստ լարված են և մտադիր չեն մասնակցել Փաշինյանի նախաձեռնությանը: Հարցից խուսափում է անգամ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, ով ԲՀԿ-ի գործարար և քաղաքական շերտերի ճամփաբաժանում է՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ