Գլխավոր հասցեատերը Թուրքիան է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մեկնարկն է տարելիցի հետ կապված միջոցառումների եւ հայ ժողովրդի կողմից ցեղասպանության զոհերի ոգեկոչման գլխավոր ուղերձն է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հռչակագրի յուրաքանչյուր դրույթը հավաքական խոսք է` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: […]