Երևանի դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

Երևանի բոլոր դպրոցներում փետրվարի 3-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Աշակերտների գիտելիքների և ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր դպրոցները՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր։ Դպրոցական օլիմպիադաները, որոնցում ընդգրկված են 16 առարկաներ, անցկացվում են 3 փուլով։ Տարածքայինին մասնակցում են դպրոցական փուլում հաղթած երեխաները. դպրոցական փուլն անցկացվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա», […]