11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պետբյուջեն հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները. Արսենյանը՝ ԲՀԿ-ին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին շարունակում են քննադատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հրաժարականն էին պահանջում:

՛՛2008թ. տնտեսական ճգնաժամի պարագայում նա բերեց Ազգային ժողով և ներկայացրեց պետբյուջեի ծրագիր, որը որ հաստատեցիք դուք` այդ թվում և կոալիցիայի անդամները՛՛, -նշեց ՄԱԿ նախագահ, պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ժամանակ գիտակցաբար խաբել է խորհրդարանին:

Արսենյանը նկատեց, որ բոլորին սարքել են իրենց համար շահագործման օբյեկտ: Նա մասնավորապես անդրադարձավ տարբեր արագաչափերին, տեսախցիկներին, որոնք ամեն օր մարդկանցից միլիոնավոր գումարներ են գանձում: 

Արսենյանն ընդգծեց, որ մոտ 20 օր արձակուրդում գտնվելու արդեն երրորդ օրն իր մոտ այնպիսի պատկերացում էր, որ Հայաստանն ինչ-որ հանցագործ միավորման տարածք է, որտեղ ամեն օր հանցագործություն է տեղի ունենում: ՛՛Այ, այդպիսի տպավորություն է ստեղծվում այն մարդկանց մոտ, ովքեր էլ չեն ուզում վերադառնալ՛՛,- նշեց նա և հավելեց, որ պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնել և ասել` հերիք է: 

Ինչ վերաբերում է ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքին. ՛՛Քննարկումներ էին ընթանում, ինչ հիմնավորում ասես չբերեցին, բայց ընդամենը մեկ բան չասացին, որ մարդիկ դուրս են եկել փողոց ու դրա համար են հետաձգում օրենքը, ու մեր մտքով չէր անցնի, որ այդ մարդկանց վնաս է պատճառվելու: Չասացին, որ անհանգստացած են դժգոհ բազմությունից՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ