10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օսկանյանի առաջարկած միակ ելքը /վիդեո/

՛՛Այսօր իշխանությունն ուղղակի բացակա է, կան անհատներ, բայց չկա իշխանություն, որ ճիշտ գնահատի իրավիճակն ու գործի, չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ չի դրսևորում ճգնաժամային իրավիճակներում՛՛,-այսօր ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա ընդգծեց՝ չկան արդյունքներ, փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած մի խումբ, որն իր համար դրական արդյունքներ է գրանցում.

Օսկանյանի խոսքով՝ վերջին շրջանում, երբ տնտեսությունը ճգնաժամային իրավիճակում է գտնվում, իշխանության ներկայացուցիչների ելույթներն այն մասին են վկայում, որ իշխանությունները կամ չեն ուզում ընդունել, կամ չեն գիտակցում, կամ էլ գիտակցում են իրավիճակը, պարզապես չեն կարող որևէ բան փոխել կամ եթե փոխեն, դա իրենց շահերին կվնասի.
՛՛Մարդիկ, որոնք լծակներ ունեն, չեն գնում փոփոխությունների, որովհետև չեն կարող հրաժարվել իրենց ՛՛արդյունքներից՛՛, իսկապես միամտություն է կարծել, որ այդ խումբը ինչ-որ բան կարող է փոխել: Մենաշնորհվել է ողջ քաղաքական դաշտը, որը դրսևորվել է նաև լրատվական դաշտի աղավաղումներով՛՛,-ասաց նա:

Նախկին նախարարը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել, անգամ պատերազմի տարիներին կողմերի միջև այսքան անվստահություն չի եղել:
Օսկանյանը խոսեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ այն որակելով բացասական աստիճանի, ուստի վերածվել են փոխադարձ կշտամբանքների:
՛՛Կորցրել ենք ՌԴ-ի հարգանքը, կորցրել ենք Արմուտքի վստահությունը… Լուծումը մեկն է՝ իշխանափոխություն՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ