14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Կարճ ժամանակում միասնական գործողություններով հասնելու ենք արտահերթ ընտրությունների՛՛

 ՛՛Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում մեր քաղաքացիների հետ, մեզ թույլ չի տալիս, և մենք այդ հնարավորությունը չունենք՝ երկրորդ շանս ունենալու՛,-այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն, ըստ նրա, որքան էլ ծայրահեղ է վիճակը, մայդաններ ու քաղաքացիական պատերազմներ չպիտի լինեն Հայաստանում:

՛՛Մենք կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը մեզնից կոնկրետ գործողություններ է սպասում՛՛,-նկատեց նա ու հավելեց, որ հակառակ դեպքում հասարակությունը հիասթափելու է նրանցից: Մարտիրոսյանը նաև կարծում է, որ պետք է մինչև ապրիլի 24-ն այս պրոցեսները վերջացրած լինեն ու արտահերթ ընտրությունների պատսրտության մեջ լինեն, և ով կլինի իշխանություն տվյալ պահին, նա էլ հյուրերին կդիմավորի ու ճանապարհ կդնի: ՛՛Հասարակության պահանջը միանշանակ է, երկրին պետք են արտահերթ ընտրություններ

Մենք կարճ ժամանակում միասնական գործողություններով հասնելու ենք արտահերթ ընտրությունների, այլ ճանապարհ, կարծում եմ, չունենք՛՛,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ