01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ են կազմակերպում. Զոհրաբյանը՝ Տիգրան Սարգսյանից /վիդեո/

”Որպես ՀՀ քաղաքացի` անչափ կարևորում եմ այս համաժողովը, որովհետև վստահ եմ, որ այստեղ մտահոգ գործիչներ են հրավիրված, և այս համաժողովի նպատակը մեկն է՝ կազմել ճանապարհային քարտեզ անվերադաձելիության այն կետից, որին հասցրել է այս իշանությունը”,-այսօր ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

՛՛Ժողովրդի պահանջը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն, այս իշխանությունն այլևս զրոյական վստահություն ունի, որը բոլոր ոլորտներում տապալել է իրեն՛՛,-ասաց նա՝ ընդգծելով, որ առնվազն միամիտ է հավատալ, որ իշխանությունների որևէ ոլորտում չկա ձախողում.
՛՛Բոլոր այն մարդիկ, ովքեր պատախանատու են ձախողումների համար, այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում և հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ են կազմակերպում Օբամայի հետ. սա բացարձակ անպատասխանատվության մասին է խոսում՛՛,-ասաց Զոհրաբյանը՝ խոսելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին:

՛՛Ինչի՞ մասին կարելի է խոսել, երբ հասարակությունը խուճապի մատնվեց դոլոր/դրամ սպեկուլյացիաներից… Հիմա անազնիվ չեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական փոփոխություներ կոչված բլեֆն ընդունում են, եթե իշխանությունը հարգեր Սահմանադրությունը, բոլորովին այլ ՀՀ-ում կապրեինք, նման ուժերն ուղղակի դեմագոգիայով են զվաղվում, որովհետև նրանց նպատակը մեկն է՝ փոփոխությունների անվան տակ ևս տասը տարի երկարաձգել իրենց: Երբ իրենք Մելիք Ադամյան փողոցը սարքել են Քրիստոսի դուռ և ասում են ճանապարհը սա է, մատնում են բարեփոխումների նպատակը՛՛,-ասաց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ