29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ի ժողովին Ռուբիկ Հակոբյանն անկեղծացավ

 ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ համարձակ քայլ էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից նման օրակարգով խորհրդաժողով հրավիրել: Իր ելույթում Հակոբյանը նշեց, որ ժողովուրդն այլևս հանրահավաքների չի սպասում, այլ գործնական քայլեր է ակնկալում: Նա նշեց, որ համաժողովրդական շարժումը դարձել է իշխանությանն այլընտրանքը, և եթե իշխանությունների նման համաժողովրդական այս շարժումն էլ չկարողանա լուծել ժողովրդի խնդիրները, թեթևացնել հոգսերն, ապա կարող են ընդունել, որ իրենք էլ իշխանության նման պատասխանատու են երկրում ստեղծված գաղջ իրավիճակի ու մթնոլորտի համար:

՛՛Ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեի կեղծում է լինում՛՛,-նկատեց նա ու հավելեց, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները ևս դրա ապացույցն էին:

Ըստ նրա՝ այսօր տեղի է ունեցել բիզնեսի ու քաղաքականության սերտաճում, ինչը երկրում եղած խնդիրների պատճառներից մեկն է: Նա թվարկեց ՀՀ-ի առջև եղած մարտահրավերները՝ ներքաղաքական, տնտեսական, Արցախի խնդիր, ու եթե այսպես շարունակվի, կառաջանա անկախության կորուստ:

Համաժողովրդական շարժման անելիքների, թերությունների ու սխալների մասին, Հակոբյանի խոսքով պետք է խոսել անկեղծ: ՛՛Շարժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան են եռյակի առաջնորդները իրենք ներքին խոհանոցում գործում միմյանց նկատմամբ անկեղծ ու ներքին վստահության մթնոլորտում՛՛: Նա շեշտեց, որ բոլորի համար էլ տեսանելի է, որ եռյակի ղեկավարների մոտ կան չհամակարգված ու միմյանց նկատմամբ անվստության դրսևորումներ, ու շարժման ղեկավարները լուրջ անելիքներ ունեն: Հակոբյանը նկատեց, որ միայն միասնական որոշմամբ պետք է եռյակի ղեկավարները որևէ հայտարարություն անեն ամբիոնից ու որևէ որոշում կայացնեն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ