11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր հասցեատերը Թուրքիան է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մեկնարկն է տարելիցի հետ կապված միջոցառումների եւ հայ ժողովրդի կողմից ցեղասպանության զոհերի ոգեկոչման գլխավոր ուղերձն է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Հռչակագրի յուրաքանչյուր դրույթը հավաքական խոսք է` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Այն ուղղված է թե միջազգային կազմակերպություններին, թե պետություններին»,- ասաց բանախոսը` նշելով, որ հռչակագիրը պետք է ընկալել իբրեւ 100 տարվա ընթացքում կարծրացած, միասնական խոսք, որի գլխավոր հասցեատերը Թուրքիան է:

Ա. Զաքարյանը նշեց, որ հռչակագիրը նաեւ ապագային ուղղված հարցեր է սահմանում:

«Սա նաեւ երախտիքի խոսք է բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Ցեղասպանությունը: Հռչակագիրը դատապարտում է աշխարհում տեղի ունեցած բոլոր տիպի ցեղասպանությունները»,- ասաց նա` նշելով, որ մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի խոսքը տեղ հասցնել աշխարհին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ