01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնադիր խորհրդարանի անդամները սպասում են հասարակության աջակցությանը

՛՛Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում ջարդուխուրդ արված մեքենաները Հանրապետության հրապարակ բերել արգելեցին իրավապահ մարմինները, և դրանք այս պահին գտնվում են Չարենցի փողոցի վրա` Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի առջև՛՛,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսում հայտարարեց  ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի մեքենաներ էլ որոնք գտնվել են hրապարակում, առավոտյան տարվել են տուգանային հրապարակ։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ հուվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվել է 20 ավտոմեքենա, և նրանց սեփականատերերին հասցվել է ավելի քան 35 հազար դոլարի վնաս:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բերձորում ծեծի են  ենթարկվել ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամները, ովքեր նպատակադրվել էին ՛՛100-ամյակն առանց ռեժիմի՛՛ ավտոերթ-ակցիա անցկացնել Արցախում։

՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամները վիրավորված են ԼՂՀ ղեկավարության պահվածքից: ՛՛Նրանք վիրավորել են մեր մարտական ընկերներին, վրաերթի ենթարկել նրանց, այս ամենը չպետք է անպատիժ թողնել։ Մենք մեր ընկերների կողքին ենք։ Այսօր էլ մեր քաղաքում էին, օտարի հող չէինք գնացել նորից հանդիպեցինք բռնությունների։ Տեսեք, որ խնդիրը մեր մեջ չէ այլ ոստիկանների և իշխանության՛՛,-ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանը  հասարակությունից խնդրեց՝ օգնել ձեռք բերել նոր տեսախցիկներ` ապրիլի 24-ին պատշաճ կերպով աշխատանքներ իրականացնելու համար` հիշեցնելով, որ իրենց ունեցած տեխնիկան Բերձորի միջադեպի ժամանակ կամ առգրավվել են կամ լրիվ ոչնչացվել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ