06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Փախստականների ճամբարում լրագրողի աչքի առաջ բռնաբարել են թարգմանչուհուն

Ֆրանսիական Կալե քաղաքի փախստականների ճամբարում մի խումբ փախստականներ, դանակի սպառնալիքով, բռնաբարել են թարգմանչուհուն։ 38-ամյա թարգմանչուհին եղել է անկախ լրագրողի հետ, ով փաստագրական ֆիլմ էր նկարահանում փախստականների մասին։ Սկզբում փախստականները ցանկացել են լրագրողին թալանել, հետո հարձակվել են թարգմանչուհու վրա։ Թարգմանչուհին տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր համաձայնության են գալիս (վիդեո)

Ազգային ժողովում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ավարտեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումը Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում: Քննարկումից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ քննարկումը դեռ շարունակվելու է, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ընդհանուր հայտարարի գալ է հաջողվում: «Հիմա ընդդիմադիր խմբակցություններն առանձնացան բանակցելու […]

«Մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց…» /վիդեո/

«Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է պատերազմի և շատ ակտիվ է պատրաստվում, որովհետև մարդը հայտարարեց , որ երբևիցե չի գնալու որևէ խաղաղարար քայլի: Նրա ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը թողեք մեզ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանը ընդգծեց.« Ռազմավարական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր […]

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Խոսքը նախընտրական խոստումների մասին է. Զուրաբյանի գնահատականը՝ կառավարության ծրագրին (վիդեո)

ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարդացել կառավարության ծրագիրը, բայց ընդհանուր առմամբ չի կարծում, որ ինչ-որ ծրագրի տեքստով կարելի է բարելավել երկրում իրավիճակը: «Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, իսկ հետո կարելի է անել նույն չարագործությունն, ինչ-որ արվել է տարիներ շարունակ, այնպես որ անկախ ծրագրի բովանդակությունից, իհարկե, մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան […]

«Իշխանությունն ապահովագրում է իրեն»

«Մենք դիտավորության խնդիր չունենք, եթե մարդը սուտ է  ասում, նա պետք է քրեական պատասխանատվություն կրի: Բայց դիտավորություն խնդիրը պետք է ամրագրված լինի օրենսդրության մեջ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ հենց այս կետի շուրջ՝ դիմումատիուին պատասխանատվության ենթարկելու, անհամաձայնության կա իշխանության ու ընդդիմության միջև: Ըստ նրա՝ նման կերպ իշխանությունները […]

Կահիրեի հրապարակում Էրդողանին ծաղրող պաստառներ են տեղադրվել

Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել: Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը  ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները: Թուրքական […]

Գալուստ Սահակյանը դեռ նեղացած է (վիդեո)

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Սակայն ընդդիմադիրների կողմից պայման դրվեց կետերից մեկը, որ վերաբերում է դիմումներին, դրա վերաբերյալ ապացույցներ ներկայացնելուն ու քրեական պատասխանատվությանը, պիտի քննարկվի: Այս հարցի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը դեռևս վերջնական համաձայնության չեն գալիս: Այս պահին Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու   Հադրութի շրջանի  ուղղությամբ,  Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ