06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ի՞նչ հարցեր են քննարկվում փակ դռների հետևում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարություն էր արել՝ նշելով, որ  Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ԱՆդրադառնալով Լավրովի հայտարարությանը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե Մինսկի խումբը նման որոշում կայացնի, հայկական կողմն, ըստ էության, ոչինչ չի կարողանա անել: «Իսկ ՌԴ-ն, բնական է, կուզենա, որ Թուրքիան ներգրավվի  ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման […]

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք միտում են տեսնում՝ ձեռք բերված համաձայնագիրը տապալելու, իսկ կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ ավելացնել: «Մեր քննարկումները որևէ հանգուցալուծման չեկան, սակայն համաձայնագիրը չեղարկելը կնշանակի, որ զրկվում ենք ընդդիմության պահանջից՝ ընտրացուցակների հրապարակումից ու տեսանկարահանումից: ԲՀԿ-ն […]

Քլինթոնն ու Թրամփն այսօր վերջին անգամ կբանավիճեն

Այսօր ԱՄՆ նախագահների թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը վերջին՝ երրորդ անգամ կբանավիճեն ուղիղ եթերում։ Բանավեճից առաջ Քլինթոնը Թրամփին գերազանցում է 6 տոկոսով։ Հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի թեկնածութունը պաշտպանել Է հարցվածների 45 տոկոսը, Թրամփի օգտին հանդես Է եկել հարցման մասնակիցների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են հազարից ավելի գրանցված ընտրողներ: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի […]

Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձյունախառն անձրև: Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը […]

18-ամյա Հռիփսիմեն` ընտրական բարեգործության զոհ. Հայկական Ժամանակ

Երեկ ժամը 08-ի սահմաններում, Երեան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում խոշոր ավտովթար է ւոեղի ունեցել։ Ուսանողներ տեղավոխող Մերսեդես-սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, ապա հարվածել է Սեւանի ողղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային ու կողաշրջվել։ Վթարի հետեւանքով «Մերսեդեսի» ուղեւոր, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակշուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը մահացել է: Նա սովորում էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Եւս 7 ուսանող, այդ թվում […]

Անհավատալի է

«Ես չեմ ուզում հավատալ ու հավանական չեմ կարծում,  որ մարդն, ով եղել է պաշտպանության նախարար ու խորքից գիտի պետության տարբեր  ոլորտների  հետ կապված բոլոր երևույթները, կարող է նման որոշում կայացնել ու ընդդիմադիրր դիրքերից հանդես գալ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանը կարող է վերադառնալ մեծ […]

Եղանակը Հայաստանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ […]

Ծննդկան է մահացել. Ժողովուրդ

Նախօրեին ողբերգական դեպք է գրանցվել Վանաձորի ծննդատանը։ Թերթի տեղեկություններով` 32-ամյա հղի կինը մահացել է ծննդաբերությունից ժամեր անց՝ բնական ճանապարհով լույս աշխարհ բերելով տղա երեխայի՝ 3 կգ 100 գրամ քաշով։ Սա կնոջ առաջին ծննդաբերությունն էր, կինը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհի Ռիփսիմե Նազլուխանյանն էր։ Երեխայի վիճակը լավ է։ Թերթի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Դւսվիթ Շահվերդյանը մանրամասնեց […]

Լարված գիշեր սահմանին. հայկական կողմը պատասխանել է

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6100 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (1160 կրակոց): Հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ