27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Փոփոխություններ 1000-ական դրամ գանձելու նախագծի համար

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանականները սկսեցին 2-րդ ընթերցմամբ քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ սահմանվում է, որ հատուցման միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանփակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը […]

Դիարբեքիրում ռազմական ինքնաթիռ է ընկել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի Չարըքլը գյուղի մոտակայքում  Թուրքիայի օդուժին պատկանող «F16» տիպի ռազմական ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ուսումնական թռիչք իրականացնելիս է եղել: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է ինքնաթիռը ընկել: Միայն նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտ լինել: Տեղի ունեցածի կապակցությամբ ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի` […]

Վեց անգամ թանկ ենք վճարում ջրի համար

Երևանում ՀԾԿՀ-ն ջրի սակագինը բարձրացնում է: Վրդովեցուցիչ է, անշուշտ :Ջրի կորուստները կազմել են 307,3մլն։ Պատկերացնո՞ւմ եք։ Երեւանցիները սպառում են 55 միլիոն, իսկ ավելի քան երեք հարյուր միլիոնը ինչ-որ տեղ է անհետանում է։ Ֆանտաստիկա է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք վե՛ց (6) անգամ ավելի շատ ենք վճարում, քան սպառում ենք։ Փաստորեն, 170 դրամ/խմ արժեքի […]

Ինչ է քննարկելու Ազգային ժողովն արտահերթ կերպով

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված են Գնումների մասին, Տեղական ինքնակառավարման, Տեղական հանրաքվեի, ՀՀ բյուջեատային համակարգի, Հանրային ծառայության, Ոստիկանությունում ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին (երկրորդ ընթերցում), […]

Լարսի անցակետը բեռնատարների համար երկկողմանի փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 09.30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ – տեղ առկա է մերկասառույց: Ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի,  Հրազդանի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից էլ հայտնում են, […]

«Դրամը խոցելի վիճակում է»

Ինչպես հայտնել ենք,   մեր ֆինանսական շուկա­յում վերջին օրերին նկատ­վում է դրամի արժեզրկ­ման տեմպի արագացում, Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխար­ժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝  այս պրոցեսը կապված է պահանջարկի […]

Մի արա, Ավետ. Հրապարակ

Արդեն հասել ենք այնտեղ, որ Երեւանի պետական հա­մալսարանում «Խոսքը որպես հաջողության գրավական» թեմայով դասընթաց է անցկացնելու Ավետ Բարսեղյանը: Սա մայր բուհի վերջն է, այլ կերպ չես ասի: Բայց մյուս կողմից էլ օրինաչափ երեւույթ է կարծես: Եթե Հ 1-ում Հայկոն է ճաշակ զարգացնում, ապա ինչով է Ավետ Բարսեղյանը պակաս Հայկոյից կամ ԵՊՀ-ն Հ1-ից: Այսուհանդերձ` ավելի լավ […]

Հալեպն ազատագրվել է /վիդեո/

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպ քաղաքը, նրանց հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի բոլոր թաղամասերից, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Նշվում է, որ հազարավոր ահաբեկիչ-գրոհայիններ վայր են դրել զենքն ու փախուստի դիմել։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ողջունելու սիրիական բանակի հաղթանակը։        

Արագած Ախոյանը և Աղվան Հովսեփյանը կապ չունեն.սա շանտաժ է. նոր մանրամասներ

«Լրատվամիջոցներին ներկայացրած ձայնագրությունը ինձ հետ կապ չունի: Դա կեղծած, մոնտաժած էժանագին բան է, որը հիմա շատ արդիական է: Ես օրենքով ապացուցել եմ, որ Սարգիս Ղազարյանը վաշխառու է ու ասում եմ նրան՝ հերիք է մարդկանց արյունը խմես, հերիք տոկոսները ուտես, խիղճ ունեցիր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարած ազատամարտիկի կողմից խաբեության մեջ մեղադրվող […]

Քրեական գործ է հարուցվել «երկրի ամենալուրջ կազմակերպության» դեմ. Առավոտ

Օրերս Վերահսկիչ պալատը «Ձեռնարկությունների ին­կուբատոր» հիմնադրամում կատարված ուսումնասիրության եզրակացությունն է հրապարակել, արդյունքներն ուղարկվել են դատախազություն, քրեական գործ է հարուցված: Նշենք, որ ՎՊ-ն մի շարք խախ­տումներ է հայտնաբերել: «Ձեռնարկությունների ինկուբա­տոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց, որ առարկություններ են ներկա­յացրել Վերահսկիչ պալատի բո­լոր մեղադրանքներին եւ չեն էլ ստորագրել ՎՊ-ի` հիմնադրամին ներկայացրած եզրակացություն­ների տակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ