27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ կինն է իշխում տղամարդուն, դա աստվածհայհոյություն է

Աստված ամեն ինչ իմաստությամբ է ստեղծել: Այլ շնորհներով է օժտել տղամարդուն, այլ շնորհներով՝ կնոջը: Տղամարդուն տվել է առնականություն, քաջություն, որպեսզի դժվար խնդիրների ժամանակ լուծում գտնի, եւ կինն էլ նրան ենթարկվի: Որովհետեւ, եթե կնոջն էլ տար նույն քաջությունը, ընտանիքը չէր կարող կանգուն մնալ:

Իպիրոյում խոսում էին մի սարսափելի կնոջ մասին։ Նա հագնում էր մինչեւ ոտքերը հասնող սպիտակ շապիկ եւ միշտ իր հետ սուր ուներ: Ավազակները նրան իրենց մոտ վերցրին: Պատկերացրեք՝ կինը հրոսակախմբի մեջ: Մի անգամ, իր երեխաների հետ, մեկ ժամ ճանապարհ էր կտրել դեպի հեռու մի գյուղ, որ ոմն տղայի իր աղջկա փեսացուն դարձնի: Բայց քանի որ այդ տղան ընդդիմանում էր, նրան բռնեց, դրեց իր մեջքին եւ գյուղ բերեց: Այսպիսի դեպքերը բացառություններ են: Եթե կանանց զորակոչես եւ կանանցից բաղկացած մի գումարտակ ստեղծես եւ այնպես անես, որ տասը սկաուտ շարժվեն նրանց ուղղությամբ, ապա բոլորը կփախչեն՝ կարծելով, թե թշնամին է:

«Տղամարդը կնոջ գլուխն է», – ասում է Սուրբ Գիրքը (Եփես. Ե 23): Այսինքն՝ Աստված այնպես ստեղծեց, որ տղամարդն իշխի կնոջը: Այն հանգամանքը, որ կինն է իշխում տղամարդուն, դա աստվածհայհոյություն է: Աստված սկզբում ստեղծեց Ադամին, եւ Ադամը կնոջ առիթով ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից» (Ծննդ. Բ 23): Կինը, ինչպես ասում է Ավետարանը, պետք է վախենա իր տղամարդուց, այսինքն՝ նրան հարգի, իսկ տղամարդը պետք է սիրի իր կնոջը (տե՛ս Եփես. Ե 33): Սիրո մեջ հարգանք կա, հարգանքի մեջ՝ սեր: Նրան, ում սիրում եմ, նաեւ հարգում եմ: Եվ նրան, ում հարգում եմ, նաեւ սիրում եմ: Այսինքն՝ երկուսն էլ նույն իրողություններն են:

Մարդիկ, սակայն, հեռանում են աստվածադիր այդ ներդաշնակությունից եւ չեն հասկանում այն, ինչ ասում է Ավետարանը. տղամարդը, սխալ ըմբռնելով Ավետարանը, կնոջն ասում է. «Պետք է վախենաս ինձանից»: Բայց եթե կինը տղամարդուց վախենար, չէր ամուսնանա նրա հետ: Կան որոշ կանայք, որ ասում են. «Ինչո՞ւ կինը պետք է վախենա տղամարդուց: Չեմ ընդունում: Ի՞նչ կրոն է սա: Հավասարություն չկա»: Սակայն Սուրբ Գիրքն ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. Ա 7): Աստծու հանդեպ երկյուղն Աստծու հանդեպ հարգանքն է, պատկառանքը, հոգեւոր երկչոտությունը: Այդ երկյուղն Աստծով հիանալու զգացողություն է արթնացնում: Աստծու հանդեպ երկյուղը սուրբ է:

Այն հավասարությունը, որ կանայք պահանջում են տղամարդկանցից, մինչեւ ինչ-որ մի կետ կարելի է ընդունել: Այսօր կանայք, քանի որ աշխատում են եւ ընտրությունների են մասնակցում, հիվանդագին վիճակում են եւ կարծում են, որ տղամարդկանց հավասար են: Բնականաբար, ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հոգիները նույնն են: Սակայն երբ տղամարդը չի սիրում կնոջը, եւ կինը չի հարգում ամուսնուն, ընտանիքում խնդիրներ են առաջանում: Հին ժամանակներում կնոջ՝ ամուսնուն հակառակվելը շատ վատ էին դիտում: Այժմ այլ վիճակ է տիրում: Այն ժամանակները ինչ գեղեցիկ էին: Ամուսինների եմ ճանաչում՝ տղամարդը շատ կարճահասակ է, իսկ կինը՝ բարձրահասակ եւ օժտված տղամարդկային հատկություններով:

Այնքան տղամարդ-կին էր, որ մի օր սայլից միայնակ մեծ քանակությամբ ցորեն դատարկեց: Մի անգամ աշխատողներից մեկը, որը նույնպես բարձրահասակ էր, խանգարեց նրան, եւ այդ կինը բռնեց եւ մի կողմ նետեց նրան: Սակայն պետք է տեսնեիք, թե ինչ հնազանդ էր իր ամուսնուն, ինչպես էր նրան հարգում: Ընտանիքն այդպես է կանգուն մնում, այլ կերպ չի լինում:

Պաիսիոս Աթենացի

Հունարենից թարգմանեց
Էդգար Սարկավագ Ծատուրյանը
նյութն արտատպված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» պաշտոնաթերթից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ