26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին

Դեկտեմբերի 5-ին մեկնարկած INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին: Դեկտեմբերի 11-ին վերահսկիչներն ընդունեցին Աբու Դաբիի հռչակագիրը, որով հաստատեցին INTOSAI և Վերահսկիչ Բարձրագույն Մարմինների գործունեության արդյունավետությունն ապահովող նախապայմաններն ու հիմնադրույթները:
Պետություններին ուղղված Հռչակագրի հիմնական ուղերձը Վերահսկիչ Բարձրագույն մարմինների պրոֆեսիոնալիզմի ապահովումն ու ամրապնդումն է: ՙԽստորեն հետևել INTOSAI ստանդարտներին՚. սա է այն հիմանական նախապայմանը, որի առկայության դեպքում Վերահսկիչ Բարձրագույն մարմինը կհամարվի պրոֆեսիոնալ:
Համագումարի աշխատանքներում բավականին ակտիվ ներգրավված էր նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության քարտուղարությունը, որը բոլորին հիշեցրեց դեռևս 2011 թվականին ընդունված 66 բանաձևը, ըստ որի բարձրագույն վերահսկիչ մարմինը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե վերջինս անկախ է բոլոր պետական մարմիններից և պաշտպանված է ցանկացած արտաքին ազդեցությունից: Երկրները, որոնք լիովին չեն ապահովում վերահսկիչների անկախության հիմնադրույթները, չեն կարող արդյունավետ ինտեգրվել նաև միջազգային գործընթացներում:
Աշխարհի գլխավոր վերահսկիչները որոշեցին նաև հաջորդ համագումարն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում, որը կկայանա 2019 թվականին: Համագումարի ավարտից հետո դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների համատեղ հանդիպումը: Կողմերը քննարկեցին համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու հետագա անելիքները: Իշխան Զաքարյանի արաբ գործընկերը նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում Աբու Դաբիում կարևոր են երկու վերահսկիչ կառույցների ջերմ համագործակցությունը:
ԱՄԷ վերահսկիչ կառույցի ղեկավար դոկտոր Ալ Ամիմին Իշխան Զաքարյանին խոստացավ INTOSAI ղեկավարի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցը կատարել հենց Հայաստան: INTOSAI ղեկավարը Հայաստան կժամանի 2017 թվականի հունվարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ