18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ծախսերը պետական գաղտնիք է լինելու

Ազգային ժողովում քննարկվում է «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց, որ այս օրենքով
խորքային փոփոխություններ են նախատեսում այս ոլորտում, որն էապես բարելավելու է գնման գործընթացը:

Ըստ փոփոխության՝ եթե գնման գործընթացում մասնակից ընկերությունը կունենա ինչ-ինչ տեխնիկական փոքր պարտավորություն բյուջեի նկատմամբ, ավտոմատ դուրս չի մղվի գնման գործընթացից:
Երկրորդ առաջարկը վերաբերել է անգործության ժամկետի սահմանմանը: «Մրցույթի  էլեկտրոնային սահմանման համար ժամկետ է սահմանվում, բայց այլ գնումների համար ոչ, հիմա առաջարկվում է ժամկետ սահմանվել 5 օր: Առնվազն 5 օր ժամկետ սահմանելը խելամիտ է»,-ասաց նա:

Հաջորդ առաջարկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների  ցանկում»,-հայտարարեց նախարարը և նշեց, որ միջազգային փորձը նայել են և հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է:

Հաջորդը բողոքարկման խորհրդի անդամներին է վերաբերում: «Հստակեցվել է, որ անդամներին ներկայացվող պահանջները լինեն հստակ»,-ասաց նա և նշեց, որ պետք է ունենան տնտեսական բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձը պետական ոլորտում լինի 5 տարվա, իսկ մասնագիտական փորձը՝ 7 տարվա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ