19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Լավ չի գիտակցվում

Հայաստանի ամենակարևոր նախարարություններից մեկը, եթե ոչ ամենակարևորը, իրականում Սփյուռքի նախարարությունն է, որը լավ չի գիտակցվում: Այդ նախարարությունը միաժամանակ և՛ կրթության նախարարության, և՛ ներգաղթի նախարարության, արտգործնախարության, նաև ֆինանսների ու ներդրումների գործառույթներ պետք է կատարեր, իսկ ամենակարևորը նաև պրոպագանդայի ու….հատուկ ծառայության: Դա պետության հիմնասյուներից մեկը պետք է լիներ, բայց դե : Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Իրաքի վարչապետը պահանջել է Իրաքից դուրս բերել թուրքական զորախումբը

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին պահանջել է, որ թուրքական զորքերն անհապաղ դուրս գան իրենց երկրի սահմաններից: Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի […]

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի […]

Ավետիսյանների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

2016 թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արտագնա դատական նիստում հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը, որով սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Տուժողների իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը կիսում են իրենց պաշտպանյալի տեսակետը՝ դիրքորոշում […]

Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի. Ն. Փաշինյան

Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի գրառումը

Երեկ բախտ ունեցա դիտելու նորանկախ հանրապետության պատմության մեջ լավագույն ֆիլմը. Ա. Հովհաննիսյան

Ողջ գիշեր գրեթե չեմ քնել, չեմ քնել մի պատճառով․ անասելի ազդեցության տակ էի: Առավոտից մտածում էի՝ մի բան գրեմ ու չէի կարողանում: Նազենի Հովհաննիսյանն ու Էրիկ Անթառանյանը ստիպեցին: Երեկ բախտ ունեցա (այո՛, հենց այդպես) դիտելու մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, լավագույն և ամենաերկար սպասված ֆիլմը: Ես ռեժիսորին չեմ ճանաչում, ցավոք (ի դեպ, […]

«Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում

«Համախմբում»   կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարությունը. «Իմ և  «Համախմբում»  կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։ Հայտնում եմ նաև, որ  «Համախմբում»  կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։ «Համախմբում»   կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայություն:

Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից. ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի  24-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան 38) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է  Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 24-ը: Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի  նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե […]

Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին: 2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  սոցիալական աջակցություն է տրամադրվել  1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ […]

Տուրիստները գնալու են Նոր կյանք ու «check in» են լինելու. նորընտիր գյուղապետ (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով ՀՀԿ-ը «չի թույլատրել» իրենց թեկնածուին հաղթանակ տանել Նոր կյանք գյուղում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարությանը, թե փոքր համայնքներում ՀՀԿ-ը թույլ է տալիս ընդդիմադիր թեկնածուներին հաղթանակ տանել Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը որտեղ կարողանում է, իր թեկնածուներին է նշանակում համայնքի ղեկավար: Իսկ Նոր կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված