27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու […]

Քաղաքական շանտաժ է անում

Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքանը Facebook-ի իր էջում գրել է. Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և […]

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը երկարացվեց 2 ամսով

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը քիչ առաջ երկարացվեց երկու ամսով։ Նախաքննական մարմինը, իբրև միջնորդությունը երկարացնելու հիմք, նշել էր այն փաստը, որ քննչական գործողություններ պետք է կատարվեն։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանի նման որոշումը որակել է  քաղաքական և նշեց, որ դատարանը նոտարի դեր է կատարում։

Կաշխատենք. Իգնատի Առաքելյան

«Վարչապետը հանձնարարություններ է տվել, մենք կաշխատենք»,-այս մասին այսօր  Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  գյուղատնտեսության նորանշանակ  նախարար Իգնատի Առաքելյանը։ Առաքելյանը ընդգծեց, որ  նոր է անցել  աշխատանքի  եւ իրեն ժամանակ է պետք իր անելիքներին ծանոթանալու համար։ «Ընդհանուր պատկերը կա։ Երբ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ լինի, այդ ժամանակ էլ կպատասխանեմ ձեր հարցերին»,– նշեց նախարարը։  

Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ Կոնգրեսում

Հայաստանի Հանրապետության անկա¬խության 25-ամյակի միջոցառումների շրջանակ¬ներում սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված հայ-ամերիկյան միջպետական հարաբե¬րությունների զարգացմանն ուղղված Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների 25 տարիների գործունեությանը: Միջոցառմանը ներկա էր Սենատոր Ռոբերթ Մենենդեսը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանա¬խա¬գահներ` Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխնախագահներ` Ադամ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների […]

Վարչապետը ներկայացրեց նորանշանակ նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Վարչապետը շնորհակալություն  է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ […]

Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123,36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի: Թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում: Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են: Մաքսանենգները որպես թմրանյութի […]

Ինչու է Աստված լռում փորձության պահին

Երբեմն դեղամիջոցի սրվակին կարդում ենք` թափահարել ընդունելուց առաջ: Սա հենց այն է, որ Աստված հաճախ վարվում է մարդու հետ` նախ մի լավ ցնցում է, ապա միայն հայտնում Իրեն վերջինիս, որպեսզի ավելի պիտանելի լինի Իրեն ճանաչելու գործում: Վանս Հավներ

Պավլիկ Մանուկյանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը կրկնակի վիրահատության էր ենթարկվել:   Նշենք, որ այսօր երեկոյան Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ