06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինքնասպանություն՝ պայթուցիկ սարքով

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտն մարզի բնակիչ Շ.Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը  գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական […]

«Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն». Գլխավոր դատախազի թեկնածու

«Ես համարում եմ, որ Հարսնաքարի գործող իրապես ապահովվել է քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը: Նյութերը հրապարակվել են, մենք այդ գործով ապահովել ենք հանրության պահանջը, գործով օբյեկտիվ որոշումների կայացումը: Իսկ Ձեր հարցի մասով, ճիշտ հասցեատերը ես չեմ, այդ հարցերը պետք է ուղղեիք անձանց, ովքեր բարձրացրել են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու […]

Առաջարկելու է վայր դնել ԲՀԿ-ի դիրքորոշումը չկիսող պատգամավորների մանդատները

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ի նիստի ընթացքում հայտարարեց, որ կառաջարկի բոլոր այն ԲՀԿ-ական պատգամավորներին, ովքեր չեն կիսում խմբակցության դիրքորոշումը, վայր դնել իրենց մանդատները: «Քանի որ խորհրդարանում քննարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքը, մենք առաջարկելու ենք, որ այն պատգամավորները, որոնք չեն կիսում խմբակցության դիրքորոշումները, ազատ են իրենց որոշումներում, վայր դնեն պատգամավորական մանդատը»: […]

Քոչարյանը շաշկի չի խաղա

«Դժվար թե Քոչարյանը գնա, բակում նստի, շաշկի խաղա: Բայց չեմ կարող ասել՝ քաղաքականությու կվերադառնա: Նա դեռ շատ երիտասարդ է, կարող է քաղաքականությամբ զբաղվել», – լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս շեշտեց ՝ Քոչարյանն այսօր  չի վայելում հասարակության համակրանքը: «Մեր քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն ամենապասիվ քաղաքական գործիչն անգամ կարող  է անսպասելի […]

ԵՄ-ն ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը

Եվրոպական միությունը ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը, որն ընթացել է նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդատվությամբ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Նա նաեւ գրել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, «այդ թվում նաև ֆինանսապես, այս կարևոր համաձայնության իրականցմանը»:

Բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ. ԲՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետից

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներիի հետ զրույցում, խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ակնակալվող գործունեությունից, ասաց, որ ցանկանում է նախ տեսնել այն, հետո նոր կարծիք հայտնել: «Ընդունում եմ, որ ինքը փորձ ունի, աշխատել է: Որտեղ աշխատել է, պատվով է դուրս եկել, կարողացել է կազմակերպել, բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք: […]

Կոռուպցիայի դեմ պայքարի զեկույցը «copy paste» է. Ա. Մանուկյան

«Հայաստանի տնտեսության ընդհանուր սոցիալ-քաղաքականությունը ձախոխված  փաստ է, և այս ամենի մեջ իր լուման ունի նաև իրավական համակարգը»,-այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազին նվիրված ելույթում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ տնտեսության մեջ շարունակում է արդիական մնալ կոռուպցիան և փաստ է՝ դրա դեմ պայքար չկա: «Հայաստանի տնտեսությունը և դատախազությունը համակարգային կոռումպացված է, սա […]

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել /ֆոտո/

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութում դրամապանակ գողացած անձի ինքնությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016թ. հուլիսի 6-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, զեղչի քարտեր, բանկային քարտ, որից նույն […]

Ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ. Ն. Փաշինյանը՝ Գ. Կոստանյանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթը սկսեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից. «Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, և հանրությունը սկսեց որոշակի կասկածներով վերաբերվել այդ պատճառաբանությանը, ինչը հասկանալի է, որովհետեւ գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը բացատարել մի տողով, որ նա առողջական […]

«Կարապետյանը նոր դեմքեր կբերի Կառավարություն»

Կարեն Կարապետյանի նշանակման պատճառը քաղաքական համակարգի լեգիտիմության նվազումն է կամ դրա բացակայութունը:  Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը այսպպիսի տեսակետ արտահայտեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս շեշտեց՝ իշխանության վարկանիշը վաղուց էր ընկած, բայց այն  ավելի խորացավ ՊՊԾ գնդի գրավունից հետո: «Հասարակությունը վստահություն չունի ոչ միայն կառավարության, այլ նաև մյուս բոլոր պետական կառույցների նկատմամբ, այդ թվում՝ ԱԺ-ի», – ասաց քաղաքագետը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ