19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ում կների ժողովուրդը

«Մեր ժողովուրդը սիրում է արագ մոռանալ համապատասխան մարդկանց արարքները, իսկ դա հիմնականում  կապված է հենց գործող իշխանությունների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա պնդմամբ` իշխանությունները կարող են հենց այնպիսի կոպիտ սխալներ անել, որ ժողովուրդը կարող է ներել իշխանության, կոալիցիայի նախկին անդամներին, և սրա համար ժողովրդին մեղադրել պետք չէ: «Այստեղ իշխանությունն իր մեջ պետք […]

«Խռամի տղու հետ ա բազառ ունեցել». մանրամասներ «Կոնդի Հարութի» սպանությունից

Կոնդեցիները դրական են խոսում երեկ` սեպտեմբերի 19-ին սպանված Հարություն Գալստյանի մասին, որը հայտնի է Կոնդեցի Հարութ մականվամբ: ««Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Ինքը  հանգիստ մարդ էր, իր համար ապրում էր: Ունևոր մարդ էր ու չնայած մականվանը քրեականների հետ առանձնապես տուր ու առ չուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Գալստյանի հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չի […]

Առաջին «զոհը». Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է օգնական Աննա Գետրգյանին։ Վերջինս օգնական էր նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2014 թվականի հուլիսին։ Այդ նշանակման շուրջ մամուլում մեծ աղմուկ բարձրացվեց։ Մասնավորապես գրվեց, որ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով Վանաձորից։ Աննան վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո՝ կարճ ժամանակ անց կարողացել էր բավական կլորիկ գումար հայտարարագրել։ Նա […]

Սկյուտարի հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը: Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ վերջին […]

Քոչարյանը սպասում է. Իրավունք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտերկրից` Մոսկվայից դեռ չի վերադարձել, ասաց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը(  Ինչպիսի՞ն է նախկին նախագահի սպասելիքները նորանշանակ վարչապետից: «Երբ կառավարությունը կձեւավորվի, պրն. Քոչարյանը կհայտնի իր տեսակետը»,-ասաց նախկին նախագահի մամլո խոսնակը: Հիշեցնենք, Քոչարյանը Մոսկվայում մասնակցում է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

Սերժ Սարգսյանը անակնկալի կբերի. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու։ Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից՝ ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի` Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա Աժ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը։ Այն, որ Աերժ Աարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում […]

«Տակից խաղեր». Հրապարակ

Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաեւ սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։ Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիգնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հադթել է՝ 1669 քվե։ Դ. Հարությունյանը երեկ չցանկացավ […]

Կիեւյան կամրջից նետված երիտասարդի ինքնությունը դեռ պարզ չէ /վիդեո/

  Երեւանի Կիեւյան կամրջից երեկ՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան նետված երիտասարդի ինքնությունը դեռ պարզ չէ: Ոստիկանությունը կոչ է անում լուսանկարում պատկերված երիտասարդին ճանաչողներին զանգահարել ոստիկանության Մալաթիա բաժին կամ զանգահարել 010390202 հեռախոսահամարով:  

Վրե՞ժ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանամ աշխատել Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ. նա ցանկանամ է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություններ իրականացնելիս խնդիրներ չունենա։ Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաեւ անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյւսնը լավ քաղաքական գործիչ […]

Ջոն Քերին շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25- ամյակի առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և անձամբ իրանունից շնորհավորական ուղեձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։ Ջոն Քերիի ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին: Միացյալ Նահանգները խորապես արժևորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված